Հայաստանը հունիսին ԱՄՀ–ից կստանա 17 մլն դոլարի երրորդ տրանշը EFF ծրագրի շրջանակում
08.04.2015,
19:11
Հայաստանը հունիսին Արժույթի միջազգային հիմնադրամից կստանա 17 մլն դոլարի երրորդ տրանշը «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հունիսին Արժույթի միջազգային հիմնադրամից կստանա 17 մլն դոլարի երրորդ տրանշը «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։
««Ընդլայնված ֆինանսավորում» ծրագիրը նախատեսում է յոթ տրանշ, որոնցից յուրաքանչյուրը կազմում է 17 միլիոն դոլար։ Հունիսին ստուգումների ավարտից հետո կփոխանցվեն հերթական միջոցները։ Նախորդ եզրափակիչ ստուգումն իրականացվել է 2014 թվականի դեկտեմբերին, և մեր վերջին աշխատանքային զեկույցը հրապարակվել է մարտի վերջին»,– նշեց Հորթոնը։
Նա ավելացրեց նաև, որ ԱՄՀ–ն Հայաստանի կառավարության քննարկմանը ներկայացրեց մի քանի առաջարկություններ, որոնց քննարկումները կավարտվեն առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում, իսկ արդյունքները կներկայացվեն ԱՄՀ խորհրդի նիստում հունիսին»,– ասաց Հորթոնը։
Ըստ նրա, առաջարկությունները վերաբերում են տարբեր ոլորտների, նախևառաջ, բյուջետային քաղաքականությանը։
Նա մասնավորապես նշեց, որ առաջարկվել է ավելացնել կապիտալ ծախսերը ՀՆԱ–ից 1 տոկոսով։ «ԱՄՀ–ն չի ֆինանսավորում կապիտալ ծախսեր, բայց, այնուամենայնիվ, հայկական կառավարությունն աշխատում է միջազգային ֆինանսական կառույցների և այլ կազմակերպությունների հետ անհրաժեշտ միջոցներ գտնելու համար»,– ասաց Հորթոնը։
Հայաստանի ՀՆԱ ծավալը 2014 թվականին կազմել է 4 525.8 մլրդ դրամ կամ մոտ 10.8 մլրդ դոլար։
Հորթոնը նշեց նաև, որ կառավարությանը ներկայացված մի շարք առաջարկություններ կապված են տրանսպորտային հաղորդակցությունների հետ, մասնավորապես, Թբիլիսիի ուղղությամբ М6 մայրուղու, և Երևանում շրջանցող ճանապարհի կառուցման նպատակահարմարության հետ։
«Մեկ այլ խոշոր նախագիծ, որն առաջարկվել է իրագործել կառավարությանը, կապված է սեյսմիկ նորմերին չհամապատասխանող հայկական դպրոցների շենքերի արդիականացման հետ։ Գոյություն ունեն նաև մի շարք այլ ֆինանսական հարցեր, որոնք կոչ ենք անում կառավարությանը դիտարկել»,– ասաց նա։
Հորթոնը նշեց, որ ծրագրի հաջող իրագործման դեպքում ԱՄՀ–ն կարող է Հայաստանի ԿԲ–ին այս տարի մոտ 35 հավելյալ միջոցներ տրամադրել։
ԱՄՀ–ի գործադիր խորհուրդը 2014 թվականի մարտի 7–ին հաստատել է Հայաստանի հետ 82.21 մլն SDR ($127,6 մլն կամ Հայաստանի քվոտի 89,4%) «Ընդլայնված ֆինանսավորում» 38–ամյա ծրագրի շրջանակում։ 17 մլն դոլարի առաջին տրանշը Հայաստանին հատկացվել է 2014 թվականի մարտին։ -0-