Հայաստանի ավիացիայի ոլորտի ազատականացումը տնտեսության 1-2–տոկոսանոց աճ կապահովի. նախարար
23.10.2013,
16:08
Հայաստանի ավիացիայի ոլորտի ազատականացումը տնտեսության 1-2–տոկոսանոց աճ կապահովի, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ավիացիայի ոլորտի ազատականացումը տնտեսության 1-2–տոկոսանոց աճ կապահովի, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Հայաստանի կառավարությունը նիստի ընթացքում հաստատել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»։
Ինչպես չորեքշաբթի կառավարությունում կայացած ճեպազրույցում նշեց Ավանեսյանը, աճը կապահովվի զբոսաշրջության և հարակից ծառայությունների հաշվին, քանի որ ավիացիայի ազատականացումը նպաստում է ավիափոխադրումների որակի աճին, ինչպես նաև թռիչքների արժեքի նվազմանը։
Ավանեսյանն ընդգծեց, որ ավիացիայի ոլորտի ազատականացումը նախատեսում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ավիափոխադրողների համար ցանկացած խոչընդոտի վերացում։
«Ցանկացած ավիաընկերություն, որը կհամապատասխանի տեխնիկական չափանիշներին, կարող է անարգել թռիչքներ իրականացնել։ Սահմանափակումներ չեն լինի ոչ թռիչքների հաճախականության, ոչ ինքնաթիռի չափի կամ մոդելի, ոչ էլ ուղղությունների հարցում»,– ասաց նա։
Նախարարը նաև ընդգծեց, որ այսուհետ ավիաընկերությունների միջև չվերթների իրականացման մրցույթներ կիրականացվեն։
Հայաստանի կառավարությունը հուլիսին Հայաստանի օդային փոխադրումների ոլորտի մանրամասն հետազոտություն է պատվիրել քոնսալթինգի ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկին` «McKinsey & Company» խորհրդատվական խոշորագույն ընկերությանը, որի արդյունքներով կմշակվի միջոցառումների ծրագիր։ Ընկերության խորհրդատվական ծառայությունները թույլ կտան ապահովել կառավարության կողմից օդային փոխադրումների ազատականացման վերաբերյալ ընդունած օրակարգի արդյունավետությունը։
Բյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2013 թվականին ծրագրված է 6.2 տոկոսի չափով։ -0-