Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի փողի զանգվածի ծավալը մարտին նվազել է 1,3%–ով և 1 601,7 մլրդ դրամ կազմել

04.05.2015, 12:26
Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2015թ.–ի մարտի վերջին, փետրվարի համեմատ, նվազել է 1,3 տոկոսով և 1 601,7 մլրդ դրամ կազմել։
Հայաստանի փողի զանգվածի ծավալը մարտին նվազել է 1,3%–ով և 1 601,7 մլրդ դրամ կազմել
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2015թ.–ի մարտի վերջին, փետրվարի համեմատ, նվազել է 1,3 տոկոսով և 1 601,7 մլրդ դրամ կազմել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների հիման վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը մարտի վերջին կազմել է մոտ 296,5 մլրդ դրամ` փետրվարի վերջին գրանցված 302,8 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) կազմել են 174,2 մլրդ դրամ` փետրվարի վերջին գրանցված մոտ 175,3 մլրդ դրամի համեմատ։

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 286,1 մլրդ դրամ` փետրվարի վերջին գրանցված 286,2 մլրդ դրամի համեմատ։ Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 844,9 մլրդ դրամ` փետրվարի վերջին գրանցված 857,7 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ դրամային բազմարկիչը մարտի վերջին կազմել է 2.02` փետրվարի համեմատ ավելանալով 0,01 կետով (1 դոլարը` 476,42 դրամ)։ -0–