Հայաստանի էներգահամակարգի կորուստների 1% իջեցումը երկու տարվա կտրվածքով կարող է 5,1 մլրդ դրամ եկամուտ ապահովել. նախարար
10.11.2014,
11:16
Հայաստանի էներգահամակարգի կորուստների իջեցումը 1%–ով երկամյա կտրվածքով կարող է 5.1 մլրդ դրամի եկամուտ ապահովել, ուրբաթ երեկոյան կայացած խորհրդակցության ընթացքում ասել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգահամակարգի կորուստների իջեցումը 1%–ով երկամյա կտրվածքով կարող է 5.1 մլրդ դրամի եկամուտ ապահովել, ուրբաթ երեկոյան կայացած խորհրդակցության ընթացքում ասել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի բարելավման հարցերին, կորուստների առաջացման պատճառներին ու դրանց նվազեցման հնարավորություններին նվիրված խորհրդակցության ժամանակ նախարարը նշել է, որ հնարավոր կորուստների նվազեցման և դրանց պատճառների հայտնաբերման, Հայաստանի էլեկտրացանցերում կորուստների պատճառները կվերանայվեն։
Նա նշեց, որ նախարարության աշխատանքային խմբի կողմից վերոնշյալ խնդիրների շուրջ արդեն կատարվել են ուսումնասիրություններ և նախանշվել որոշ քայլեր՝ էներգահաշվեկշիռները առավել իրատեսական դարձնելու, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատակարարվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների նվազեցման միջոցով էներգահամակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի կայունացման համար:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ քննարկումների արդյունքում պետք է հաստատվի շահագրգիռ բոլոր կողմերի համար հասկանալի և ընդունելի ծրագիր՝ էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի բարելավման, կորուստների առաջացման պատճառների ու դրանց նվազեցման համար:
Երվանդ Զախարյանը անդրադարձել է էներգահամակարգի այսօրվա ֆինանսատնտեսական վիճակին՝ գնահատելով այն մեղմ ասած ոչ բարվոք:
«Համակարգում կուտակված են մեծ պարտքեր: Համակարգի միայն պետական ձեռնարկությունների ընդհանուր առևտրային վարկերի չափը հասնում են 13 մլրդ դրամի, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկային պորտֆելը՝ մոտ 224 մլն դոլար է: Այդ վարկերի սպասարկումը սակագներում նախատեսված չէ, ինչն այսօր լրացուցիչ բեռ է համակարգի համար: Դրանից բացի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների հանդեպ կուտակել է մոտ 15 մլրդ դրամի պարտք» -, ասաց Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշել է, որ էներգահամակարգի համար լուրջ խնդիր է կորուստների և ընդհանրապես հաշվառման համակարգի բարելավման հարցը, որը, ի դեպ, հանրային հնչեղություն ունեցող ու հանրությանն ամենաշատը հուզող հարցերից մեկն է:
«2009 թվականից մինչ այսօր էներգահամակարգում կորուստների չափը չի իջել ոչ մի տոկոսով, այնինչ, ուսումնասիրությունների համաձայն, կորուստների 1 % իջեցումը երկու տարվա կտրվածքով կարող է ապահովել 5,1 մլրդ դրամ եկամուտ,- ասել է նախարարը»,– ասել է Զախարյանը։
Նրա խոսքով՝ հետխորհրդային որոշ երկրների էներգահամակարգերում կորուստները 9-10 տոկոսի սահմաններում են: Իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերում 2013 թվականի ընթացքում կորուստները կազմել են 13,39 % /այդ թվում՝ առևտրային կորուստները 2,27%/, այնինչ կարգավորող հանձնաժողովի հաստատած թույլատրելի սահմանը 11,2 տոկոս է:
«Նույն ժամանակահատվածում Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստները կազմել է 2,03%: Վիճակն անհանգստացնող է ընդհանուր էներգահամակարգում: Այսպես աշխատել այլևս հնարավոր չէ, բոլորս պետք է վերանայենք մեր մոտեցումները և անենք ամեն ինչ՝ իրավիճակը շտկելու համար»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ քննարկումների արդյունքում կմշակվի փաստաթուղթ, որտեղ կներառվեն բոլոր կողմերի առաջարկները:
«Մշակված փաստաթուղթը պետք լինի բոլորիս սեղանին և դառնա մեր աշխատանքային ծրագիրը՝ առաջիկա տարիների համար»-, ասել է Երվանդ Զախարյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են էներգետիկ համակարգի, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բոլոր մասնակիցները։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի արտադրությունը 2014 թվականի հունվար–օգոստոսին կազմել է 4 932.4 մլն կՎտ ժամ, ինչը 3.9 տոկոսով պակաս է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ, ՋԷԿ–ում արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 632.1 մլն կՎտ ժամ, ՀԷԿ–ում` 1 439.4 մլն կՎտ ժամ, ԱԷԿ–ում` 1 858.4 մլն կՎտ ժամ, այլ աղբյուրներով` 2.5 մլն կՎտ ժամ (1 դոլարը`– 413,94 դրամ)։ –0—