Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 1%-ով՝ ԱՊՀ երկրների 5,5% միջին աճի դեպքում

09.10.2013, 14:56
Մանրածախ ապրանքաշրջանառությունը Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1 տոկոսով՝ ԱՊՀ երկրներում 5,5 տոկոս միջին ցուցանիշի դեպքում: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն:
Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 1%-ով՝ ԱՊՀ երկրների 5,5% միջին աճի դեպքում
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մանրածախ ապրանքաշրջանառությունը Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1 տոկոսով՝ ԱՊՀ երկրներում 5,5 տոկոս միջին ցուցանիշի դեպքում: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն:

Հայաստանն այս ցուցանիշով զբաղեցնում է վերջին տեղը ԱՊՀ երկրների շարքում:

Հաշվետու ժամանակահատվածում մանրածախ ապրանքաշրջանառության ամենաբարձր աճը գրանցվել է Թուրքմենստանում` 19,6 տոկոս (ընթացիկ գներով, ներառյալ` սննդի ձեռնարկությունների շրջանառությունը), Բելառուսում` 19,3 տոկոս, Տաջիկստանում` 15,4 տոկոս, Ուզբեկստանում` 14,6 տոկոս (ներառյալ` սննդի ձեռնարկությունների շրջանառությունը) և Ղազախստանում` 12,5 տոկոս։

Միաժամանակ, Ուկրաինայում աճը կազմել է 10,2 տոկոս, Ղրղըզստանում`9,9 տոկոս, Ադրբեջանում` 9,4 տոկոս, Ռուսաստանում` 3,9 տոկոս, իսկ Մոլդովայում` 1,3 տոկոս (ներառյալ ապրանքների վաճառքից ստացված առևտրային ձեռնարկությունների եկամուտները)։ Մոլդովայի մասով բերված են 2013 թվականի հունվար-հուլիսի տվյալները՝ 2013-ի հունվար-հուլիսի համեմատ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում մանրածախ առևտրի ծավալը 2013 թվականի հունվար-օգոստոսին կազմել է ավելի քան 837,9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է 5,6 տոկոսով ($1 – 405,75 դրամ)։-0-