Դանիայի արտգործնախարարությունը մոտ 1,7 մլն եվրո է հատկացրել Հայաստանի ՏԻՄ ժողովրդավարության ամրապնդման ծրագրի իրականացման համար
05.02.2014,
14:58
Դանիայի արտգործնախարարությունը 1,66 մլն եվրո է հատկացրել «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» եռամյա ծրագրի իրականացման համար։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Դանիայի արտգործնախարարությունը 1,66 մլն եվրո է հատկացրել «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» եռամյա ծրագրի իրականացման համար։
Տեղական ժողովրդավարության ոլորտում մեկնարկած նոր եռամյա ծրագիրը ներառված է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների 2012-2014 թթ. ծրագրում և իրականացվում է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կառավարության աջակցությամբ։
Միաժամանակ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում ծրագրի իրականացման նպատակով հատկացրել է 370 հազար եվրո։
Ինչպես ծրագիրը ներկայացնելիս նշեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, այս ծրագիրը շատ կարևոր է տեղական ինքնակառավարման կառույցներում ժողովրդավարության ձեռք բերման, ինչպես նաև այդ ոլորտում անհրաժեշտ մի շարք բարեփոխումների իրականացման համար։
«Մեզ համար կարևոր հարցերից է նաև համայնքների խոշորացման խնդիրը, որոնց թիվը երկրում հասնում է 915–ի։ Բացի այդ, ծրագրի օգնությամբ մենք հույս ունենք բարձրացնել քաղաքացիների վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ», – ասաց Գևորգյանը։
Նշելով, որ հայկական կողմի համար շատ կարևոր է հասնել եվրոպական չափորոշիչների մի շարք ոլորտներում` նա ասաց, որ այս ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում տեղական ժողովրդավարության ոլորտում եվրոպական չափորոշիչների վերաբերյալ գիտելիքների տարածմանն ու լավագույն փորձի փոխանցմանը։
Ինչպես նշեց Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարական կառույցների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Ջարդին, Եվրոպայի խորհուրդն ուրախությամբ կօգնի Հայաստանի կառավարությանը անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում։
«ԵԽ–ն ընդունում է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում, և մենք ուրախ ենք աջակցել դրան իրավաբանական աջակցության և հնարավորությունների զարգացման գործում նախաձեռնությունների դրսևորման միջոցով», – ասաց նա։
Եվրոպայի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Կնուդ Անդերսենը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական հարցն է լուծել քաղաքացիների խնդիրը։
«Մենք պատրաստ ենք աջակցել տեղական իշխանությունների իրենց ամենօրյա աշխատանքում ոչ միայն քաղաքացիներին սպասարկելու գործում, այլև համայնքների կյանքի ակտիվացման հարցերում», – նշեց Անդերսենը։--0--