Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունը հունվար–հունիսին գերազաքնցել է 1,8 տրիլիոն դրամը` 10,7% աճի դեպքում
08.08.2022,
14:59
Հայաստանում ներքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–հունիսին կազմել է 1 800 105,8մլն դրամ` ավելանալով 10,7%–ով 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում ներքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–հունիսին կազմել է 1 800 105,8մլն դրամ (ընթացիկ գներով)` ավելանալով 10,7%–ով 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ այս տարվա հունիսին այս ցուցանիշը կազմել է 378 668,2մլն դրամ, աճը, նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 18,2%, իսկ ընթացիկ տարվա մայիսի համեմատ` 12,8%։
Ընդհանուր ծավալից մանրածախ առևտրաշրջանառությունն առաջին կիսամյակում կազմել է 720 224,6մլն դրամ (մասնաբաժինը` 40%, աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2%), մեծածախ առևտրաշրջանառությունը` 1 011 993,2մլն դրամ (մասնաբաժինը`56,2%, աճը` 15,4%), ավտոմեքենաների առևտրաշրջանառությունը կազմել է 67 888,0 մլն դրամ (մասնաբաժինը`3,8%, աճը`52,6%)։
Մանրածախ առևտրի կառուցվածքում խանութներին (ընդհանուր մանրածախ շրջանառության 78,9%–ը) բաժին է հասնում 568 074,3 մլն դրամ (4%–ի աճ), սպառողական ապրանքների շուկաներին (մասնաբաժինը`4,3%)` 30 872,9մլն դրամ (15,8%–ի անկում), գյուղատնտեսական արտադրանքի շուկաներին (մասնաբաժինը`1%)` 7 232,6մլն դրամ (11,3%–ի անկում), կրպակներին (մասնաբաժինը` 1,5%)` 11 204,7 մլն դրամ (11,6%–ի անկում) և առևտրի այլ օբյեկտներին (մասնաբաժինը` 14,3%)` 102 804,1մլն դրամ (աճը` 0,7%) ($1 - 406,14 դրամ)։–0–