Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում հուլիսին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 1,8%-ով՝ հասնելով 120 471 դրամի

22.08.2012, 13:21
Նախնական գնահատականներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի հուլիսին հասել է 120 471  դրամի, ինչը 1,8տոկոսով բարձր է 2011թ.-ի հուլիսի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախնական գնահատականներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի հուլիսին հասել է 120 471  դրամի, ինչը 1,8տոկոսով բարձր է 2011թ.-ի հուլիսի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, բյուջետային կազմակերպությունների աշխատավարձը հուլիսին  կազմել է 100 016 դրամ, ինչը 2,3 տոկոսով բարձր է 2011 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակից, իսկ հուլիսին, նախորդ ամսվա համեմատ աճել է 5,7 տոկոսով: 

Ոչ բյուջետային կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձը կազմել է 143 888 դրամ, ինչը 2,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա հուլիսի մակարդակից: Հունիսի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 1,1 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձի ընդհանուր մակարդակն ընթացիկ տարվա հուլիսին, հունիսի համեմատ, աճել է 1,8 տոկոսով ($1 – 410,96 դրամ):-0-