ՀՀ կառավարությունը Արտահանման ապահովագրական կազմակերպություն է հիմնադրել` 1 մլրդ 950 մլն դրամ կապիտալով
17.10.2013,
17:12
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ–ի հիմնադրման մասին` 1 մլրդ 950 մլն դրամ կապիտալով։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ–ի հիմնադրման մասին` 1 մլրդ 950 մլն դրամ կապիտալով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, այս գումարը հատկացվել է հայկական եվրապարտատոմսերի առաջին թողարկումից ստացված միջոցներից։
ՀՀ կառավարության որոշման համաձայն` «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը կկազմի 1,5 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի յուրաքանչյուրը` 10 հազար դրամ անվանական արժեքով։
Մնացած 450 մլն դրամն ուղղված է գլխավոր պահուստի ձևավորմանը։
Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը ձայների հավասար իրավունքով վերապահվել է լիազոր մարմնին` ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին:
Ընկերության նպատակներից է արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկն ապահովագրել վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկից, բանկերի համար ստեղծել ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի արտահանման ֆինանսավորման ծածկույթը: ($1 - 406,36 դրամ)–0–