Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

Եվրահանձնաժողովը Հայաստանին մինչև 1 մլն եվրո կհատկացնի միջուկային անվտանգության ամրապնդման համար

05.12.2013, 19:07
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի հետ համաձայնագրի ստորագրմանը, որի շրջանակներում ԵՀ–ն Հայաստանին մինչև 1 մլն եվրո կհատկացնի միջուկային և ռադիացիոն անվտանգության համակարգի ամրապնդման համար։
Եվրահանձնաժողովը Հայաստանին մինչև 1 մլն եվրո կհատկացնի միջուկային անվտանգության ամրապնդման համար
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի հետ համաձայնագրի ստորագրմանը, որի շրջանակներում ԵՀ–ն Հայաստանին մինչև 1 մլն եվրո կհատկացնի միջուկային և ռադիացիոն անվտանգության համակարգի ամրապնդման համար։

Ինչպես նշեց, ներկայացնելով որոշման նախագիծը, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, օժանդակությունը կտրվի պետմարմիններին Հայաստանի միջուկային անվտանգության ապահովման նպատակով։

Նա պարզաբանեց, որ ծրագրի շրջանակներում, որը կտևի 8 տարի, ծրագրվել է նոր մեթոդաբանության և պրակտիկայի ներդրում, ձեռք կբերվեն լրացուցիչ գիտելիքներ և փորձ։

Որոշման նախագծի համաձայն` համագործակցության անհրաժեշտությունը թելադրվում է Հայաստանում տեղադրվող միջուկային անվտանգության նոր սարքերի արտոնագրմամբ, հիմնականում Հայկական ԱԷԿ–ի երկրորդ գործող էներգաբլոկի ռեակտորի աշխատանքի վերահսկողության համար։

Օժանդակությունը կուղղվի նաև ՀԱԷԿ–ի երկու էներգաբլոկների վերջնական փակմանը։

Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին` 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ՀԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ։–0–