Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին աճել է 10,8%–ով` կազմելով 431,2 մլրդ դրամ
01.10.2012,
13:39
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2012թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է շուրջ 431,2 մլրդ դրամ՝ ընթացիկ գներով, հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2012թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է շուրջ 431,2 մլրդ դրամ՝ ընթացիկ գներով, հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2012թ.–ի հունվար–օգոստոսին ավելացել է 11,1 տոկոսով` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել ավելի քան 440,6 մլրդ դրամ։
Հաղորդագրության համաձայն, անասնաբուծության արտադրանքի ծավալը 2012թ.–ի օգոստոսին կազմել է շուրջ 24,6 մլրդ դրամ` 2011թ.–ի օգոստոսի համեմատ ավելանալով 3,4 տոկոսով, բուսաբուծությանը` շուրջ 116,1 մլրդ դրամ` ավելանալով 14,8 տոկոսով, իսկ ձկնորսությանը`1,1 մլրդ դրամ (29,0% աճ)։
Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` 2012թ.–ի օգոստոսին խոշոր և մանր եղջրավոր անասունի և թռչնի մսի (կենդանի քաշով) իրացումն աճել է 3,1 տոկոսով` 2011թ.–ի օգոստոսի համեմատ և կազմել 7,6 հազար տոննա։ Ընդ որում, 2012թ.–ի օգոստոսին մորթից ստացված մսի առավելագույն իրացումն իրականացվել է Գեղարքունիքի և Շիրակի մարզերում` 1,2 հազարական տոննա, իսկ մայրաքաղաքում` 0,1 հազար տոննա։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012թ.–ի օգոստոսին, 2011թ.–ի օգոստոսի համեմատ, կաթի արտադրությունն ավելացել է 3,3 տոկոսով` կազմելով 56 հազար տոննա։ Կաթի արտադրության առավելագույն ցուցանիշն օգոստոսին նույնպես գրանցվել է Գեղարքունիքի մարզում` 10,3 հազար տոննա (2011թ.–ի օգոստոսի համեմատ ավելանալով 0,47 տոկոսով)։
Միաժամանակ ձվի արտադրությունը 2012թ.–ի օգոստոսին, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 9,9 տոկոսով` կազմելով 47,4 մլն հատ։ Ավելի շատ ձու է արտադրվել Կոտայքի մարզում` 9,6 մլն հատ (24,8% աճ)։
Նշենք նաև, որ Հայաստանում 2012թ.–ի օգոստոսին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 611,8 տոննա (ընդ որում ողջ ծավալն իրացվել է )` 2011թ,–ի օգոստոսի համեմատ ավելանալով 29 տոկոսով։ Միաժամանակ օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում ձկնորսության և ձկնաբուծության ծավալը նույնպես ավելացել է 93,9 տոկոսով ($1 – 406,25 դրամ)։-0-