Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 2012թ.-ի 1-ին եռամսյակում երեք անգամ աճել է
20.04.2012,
12:48
Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ընդհանուր ծավալը 2012թ.-ի 1-ին եռամսյակում երեք անգամ աճել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ընդհանուր ծավալը 2012թ.-ի 1-ին եռամսյակում երեք անգամ աճել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Ֆակտորինգով ֆինանսավորված բանկի գործառնությունների քանակը հաշվետու ժամանակահատվածում աճել է 63,7%-ով:
Հաղորդագրության համաձայն` մեծ տեմպերով է աճում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը, և ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 19 անգամ:
Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մանրածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական ընկերությունների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ և իր հաճախորդների համար մշակել ու ներդրել է անհատական սխեմաներ` հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները:
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ֆակտորիգային գործարքների ծավալների աճը և օրեցօր ավելացող ընկերությունների քանակը վկայում են, որ ֆինանսական շուկայում աճում է ֆակտորինգի նկատմամբ պահանջարկը և ընկերությունները ֆակտորինգը դիտարկում են որպես առավել արագ և արդյունավետ ֆինանսավորման գործիք, ինչը թույլ է տալիս վճարման հետաձգման պայմաններում համալրել շրջանառու միջոցները:
«Ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում ֆակտորինգի շուկան ընդլայնման բավական խոստումնալից պոտենցիալ ունի»,- նշում են մամուլի ծառայությունից, ավելացնելով, որ Ամերիաբանկը ընթացիկ տարում շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների ուղղությամբ ինչպես տեղական, անյպես էլ միջազգային ասպարեզում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: –-0-