Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կեսից ավելին չեն ներկայացրել 2012 թ.–ի իրենց հարկային հայտարարագրերը
15.10.2013,
16:16
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կեսից ավելին չեն ներկայացրել նախորդ տարվա իրենց հարկային հայտարարագրերը` նման կերպով խախտելով օրենքը, ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կեսից ավելին չեն ներկայացրել նախորդ տարվա իրենց հարկային հայտարարագրերը` նման կերպով խախտելով օրենքը, ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։
Նա նշել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ամեն տարի մինչև փետրվարի 15–ը ներկայացնեն նախորդ տարվա իրենց հարկային հայտարարագրերը։
«Մենք վերցրեցինք (հրապարակած հայտարարագրերը) առաջին կիսամյակինը, երբ շատ ժամանակ է անցել վերջնաժամկետը լրանալուց հետո, և մեր մոնիտորինգը ցույց է տվել, որ բարձրաստիճան պաշտոնյաների կեսից ավելին չկան այդ կայքում (Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կայք)», – հայտարարել է Մելիքյանը մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված է Հայաստանում «Բաց կառավարման գործընկերություն» ծրագրի իրականացման մոնիտորինգին։
Որպես օրինակ նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանի 131 պատգամավորից այդ կայքում իրենց հարկային հայտարարագրերն են ներկայացրել միայն 42 պատգամավոր։
Մելիքյանի խոսքերով` այդ հայտարարագրերի բովանդակության և դրանց հավաստիության հետ կապված ևս խնդիրներ կան։
2011 թ.–ի մայիսին ՀՀ խորհրդարանը ընդունել է «Հանրային ծառայության մասին օրենքը» և դրան հարակից օրենքները, որոնք Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ստեղծում են նախատեսում։ Ըստ օրենքի` պաշտոնյաները պարտավոր են ներկայացրել իրենց, այդ թվում նաև իրենց ընտանիքի անդամների եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը։
«Բաց կառավարման գործընկերությունը» ստեղծվել է 2011 թ.–ին ութ երկրների (ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Ֆիլիպիններ և ՀԱՀ) նախաձեռնությամբ, ծրագրին արդեն միացել է ավելի քան 60 երկիր։ Հայաստանը «Բաց կառավարման գործընկերության» անդամ է 2011 թ.–ի նոյեմբերից։
Նախաձեռնության հռչակագրի համաձայն` ծրագրի նպատակն է բարձրացնել կառավարողների գործունեության թափանցիկությունը, խթանել հասարակության մասնակցությունը հասարակական կյանքի կառավարման գործում, ունենալ ավելի թափանցիկ և պատասխանատու իշխանություն։–0–