Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2013 թ.–ին ավելացել է 10 հազարով` կազմելով 671 հազար գլուխ. գյուղնախարարություն

20.12.2013, 14:57
Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2013 թ.–ին ավելացել է 10 հազարով` կազմելով 671 հազար գլուխ, հայտնեց  ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։
Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2013 թ.–ին ավելացել է 10 հազարով` կազմելով 671 հազար գլուխ. գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2013 թ.–ին ավելացել է 10 հազարով` կազմելով 671 հազար գլուխ, հայտնեց  ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։

«2013 թվականին, ինչպես և նախորդ տարի, հանրապետությունում գրանցվել է անասունի գլխաքանակի աճ։ Գյուղատնտեսության նախարարությունը կշարունակի քայլեր կատարել այդ ցուցանիշների բարձրացման ուղղությամբ»,– ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսում։

Բաղիյանը, մասնավորապես, հայտնեց, որ 2013 թվականին ոչխարի և այծի գլխաքանակն ավելացել է շուրջ 40 հազարով` մինչև 705 հազար, իսկ խոզի գլխաքանակը մի փոքր ավելացել է նախորդ տարվա համեմատ` կազմելով 145 հազար։

Փոխնախարարը նշեց, որ անասունի գլխաքանակի աճը 2013 թվականին նպաստել է նաև խոշոր և մանր եղջերավոր անասունի և թռչնի մսի (կենդանի քաշով) իրացման ծավալների մեծացմանը։ Ըստ նրա, 2013 թվականին այդ ցուցանիշն ավելացել է մոտ 10-15 հազար տոննայով` կազմելով մոտ 145 հազար տոննա։

Բաղիյանի խոսքով, Հայաստանում կաթի արտադրության ծավալը 2013 թվականին 2012 թվականի համեմատ ավելացել է շուրջ 30 հազար տոննայով` կազմելով 658 հազար տոննա։ Հանրապետությունում արտադրվել է նաև 690 մլն հավկիթ, ինչը 32 մլն–ով ավելի է, քան նախորդ տարի։

Նա միաժամանակ ավելացրեց, որ Հայաստանի համախառն գյուղատնտեսական արտադրանքում անասնաբուծության բաժնեմասը կազմում է մոտ 40 տոկոս, իսկ անասնաբուծական ոլորտի համախառն արտադրանքը` մոտ 360 մլրդ դրամ։ -0-