Հայաստանում անտառային հրդեհների հետևանքով 2013 թ.–ի 10 ամսվա ընթացքում ոչնչացվել է 87 հա անտառ. «Հայանտառ»
12.12.2013,
16:05
Հայաստանում անտառային հրդեհների հետևանքով 2013 թ.–ի 10 ամսվա ընթացքում ոչնչացվել է ընդամենը 87 հա անտառային տարածք, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անտառային հրդեհների հետևանքով 2013 թ.–ի 10 ամսվա ընթացքում ոչնչացվել է ընդամենը 87 հա անտառային տարածք, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը։
«Եթե համեմատենք այս թիվը նախորդ տարիների ցուցանիշների հետ, ապա մենք կնկատենք, որ այն համեմատաբար մեծ չէ», – ասաց նա։
Պետրոսյանի խոսքերով` 2012 թ.–ին հրդեհների հետևանքով հանրապետությունում այրվել է մոտ 220 հա անտառ, իսկ 2011 թ.–ին` մոտ 400 հա։
«Վերջին տարիներին ամենաշատ անտառային տարածքներ են այրվել 2010 թ.–ին` 810 հա», – ասաց նա` ավելացնելով, որ դա, առաջին հերթին, պայմանավորված էր տեղումների փոքր ծավալով։
Միաժամանակ գլխավոր անտառապահն ընդգծել է, որ Հայաստանում անտառային հրդեհների հիմնական մասը բաժին է ընկնում ոչ թե ամռանը, ինչպես ընդունված է համարել, այլ աշնանը, երբ գյուղերի բնակիչներն այրում են մարգագետինները` հաջորդ տարի ավելի շատ բերք ստանալու համար։
Անտառապահի խոսքերով` տասը տարվա ընթացքում Հայաստանում հրդեհների հետևանքով այրվել է մոտ 2500 հա անտառային տարածք։
Հայաստանում անտառային տարածքների մակերեսն այսօրվա դրությամբ կազմում է 332,333 հա, որից 30 տոկոսը հազվագյուտ անտառներն են։–0–