Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2013թ. 11 ամիսների ընթացքում աճել է 7,2%-ով` մինչև 1 109,8 մլրդ. դրամ

13.01.2014, 13:40
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2013թ. հունվար-նոյեմբերին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,2%-ով` հասնելով 1 109,8 մլրդ. դրամի։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2013թ. 11 ամիսների ընթացքում աճել է 7,2%-ով` մինչև 1 109,8 մլրդ. դրամ
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2013թ. հունվար-նոյեմբերին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,2%-ով` հասնելով 1 109,8 մլրդ. դրամի։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալների համաձայն` արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի մոտ 62,9%-ը կազմում է վերամշակող արդյունաբերությունը, որն աճել է 8,8%-ով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կազմելով մոտ 699,1 մլրդ. դրամ։

Ընդ որում, լեռնահանքային արդյունաբերությունը և բաց հանքերի շահագործումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 9,6%-ով` կազմելով մոտ 182 մլրդ. դրամ։

Էլեկտրաէներգեիայով, գազով, գոլորշով և լավորակ օդով մատակարարումը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 212,5 մլրդ. դրամ` նվազելով 0,2%-ով։ Ջրամատակարարման,  կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման գծով ծավալները կազմել են 16,3 մլրդ դրամ` ավելանալով 7,8 տոկոսով։ ($1 – 408,09 դրամ)–0–