Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծավալները 2013թ.–ին կազմել են 1 տրլն 204.1 մլրդ դրամ. Էկոնոմիկայի նախարարություն

05.02.2014, 18:38
2013 թ. ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1 տրիլիոն 204.1 մլրդ դրամի արտադրանք, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը`ներկայացնելով ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստի մանրամասները։
Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծավալները 2013թ.–ին կազմել են 1 տրլն 204.1 մլրդ դրամ. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/.  2013 թ. ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1 տրիլիոն 204.1 մլրդ դրամի արտադրանք, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը`ներկայացնելով ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստի մանրամասները։

Հարությունյանը նշեց, որ այդ թիվը 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 տոկոսով:

Փոխնախարարը հայտնեց նաև, որ իրացվել է 1 տրիլիոն 214.4 մլրդ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 8.3 տոկոս աճ, որից արտահանման ծավալը կազմել է 453 մլրդ դրամ:

Ըստ նրա, 2013 թ. ինը ամսվա կտրվածքով արտադրանքի իրացման և արտահանման ցուցանիշների աճ է արձանագրվել, մասնավորապես, հետևյալ ոլորտներում՝
դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, կոնյակի և ոսկերչական իրերի ոլորտներում։
 
Մասնավորապես, դեղագործական և բիոտեխնոլոգիական ոլորտների արտադրանքի իրացման թիրախային ծավալ՝ 12 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 12.6 մլն ԱՄՆ դոլար, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 9 ամսվա կտրվածքով՝ 6.7 մլն ԱՄՆ դոլար։

Կոնյակի իրացման ծավալը թիրախային՝ 5 տոկոսից աճել է փաստացի 14.9 տոկոսի, այսինքն՝ գերազանցել է ծրագրված ցուցանիշը շուրջ 10 տոկոսով։

Միաժամանակ, կոնյակի արտահանման թիրախային տարեկան 135 մլն ԱՄՆ դոլարի ծավալի դեպքում 9 ամսվա կտրվածքով փաստացի ցուցանիշը կազմել է  125.5 մլն ԱՄՆ դոլար:

«Դա նշանակում է, որ տարեկան կտրվածքով արտահանման ծավալի փաստացի ցուցանիշը կգերազանցի թիրախայինը»,– նշեց նա։

Խոսելով ոսկեգործության ոլորտի մասին, փոխնախարարը հայտնեց, որ  տարեկան 19.4 մլն ԱՄՆ դոլարի արտահանման թիրախային ծավալի դեպքում փաստացի ցուցանիշն ինը ամսվա կտրվածքով կազմել է 15.3 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ առաջնային նպատակային շուկաներում ոսկեգործության արտադրանքի արտահանման ծավալի թիրախային ցուցանիշը եղել է 8.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ փաստացի կազմել է 8.6 մլն ԱՄՆ դոլար՝ 9 ամսվա կտրվածքով: ($1 – 410,19 դրամ)։ -0-