Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալը 2013 թ.–ի հունվար–օգոստոսին նվազել է 1.2%–ով. ԱՊՀ վիճակագրական կոմիտե
08.10.2013,
14:23
Հայաստանում 2013թ.–ի հունվար–օգոստոսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 1.2%–ով` կազմելով 134.6 մլն, հայտնում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013թ.–ի հունվար–օգոստոսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 1.2%–ով` կազմելով 134.6 մլն, հայտնում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ, ԱՊՀ երկրների ուղևորափոխադրումների համախառն ծավալը հաշվետու ժամանակահատվածում 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5 տոկոսով` կազմելով 23993.6 մլն։
Ուղևորափոխադրումների ծավալի աճով առաջատար է Տաջիկստանը` 11.3 տոկոս։ Ղազախստանում այս ցուցանիշը կազմել է 8.1 տոկոս, Թուրքմենստանում` 4.5 տոկոս, Ուզբեկստանում` 4 տոկոս և Ղրղըզստանում` 2.9 տոկոս։
ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, ուղևորափոխադրումների ծավալի նվազում է արձանագրվել Ռուսաստանում` 7.6 տոկոս, Ուկրաինայում` 2.3 տոկոս, Բելառուսում` 2 տոկոս, Մոլդովայում` 0.2 տոկոս։ -0-