Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թ.–ին ավելացել է 28,8%` հասնելով մոտ 28 մլն դոլարի
31.01.2014,
11:46
Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 28.1 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 28.8%-ով, հաղորդում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 28.1 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 28.8%-ով, հաղորդում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը։
Միաժամանակ արտահանումը ՀՀ-ից Չեխիայի Հանրապետություն կազմել է 8.4մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից արտահանվել է հիմնականում ալյումին, ինչպես նաև սև մետաղներ: Ներմուծվել են հիմնականում միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ, իրեր սև մետաղներից, ապակի, վերգետնյա տրանսպորտային միջոցներ:
Ներկայումս Հայաստանում գործում է չեխական կապիտալով ավելի քան 20 ընկերություն։
Հունվարի 31–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի հանրապետություն այցի շրջանակներում տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովի համակազմերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միությունը:
Գործարար համաժողովին ներկա կգտնվեն երկու երկրների նախագահները։ Ելույթներով հանդես կգան Չեխիայի հանրապետության Արդյունաբերության և առևտրի նախագահ Իրժի Չինչալը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Գործարար համաժողովի ընթացքում ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը կներկայացնի շնորհանդես Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ, կանցկացվեն հանդիպումներ հայ և չեխ գործարարների միջև:
Համաժողովին Հայաստանից մասնակցում է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող 22 ընկերություն՝ տուրիզմ, շինարարություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն, արդյունաբերական քիմիա, ոսկերչություն, անվտանգության համակարգեր, դեղագործություն, հեռահաղորդակցություն, առևտուր, հիդրոէլեկտրակայաններ:
Պրահա կատարած պետական այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպել է Չեխիայի նախագահ Զեմանի, Սենատի նախագահ Միլան Շտեխի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ։ Ստորագրվել են երկկողմ համաձայնագրեր, որոնք ուղղված են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանը։
Նախատեսված են նաև ՀՀ նախագահի հանդիպումները Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սուբտկայի և Սենատի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ։
Սարգսյանը կհանդիպի նաև Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։–0–