Հայաստանում 2013 թ.–ին ձկան արտադրության ծավալն ավելացել է 2,8 հազար տոննայով` հասնելով 11,6 հազար տոննայի. գյուղնախարարություն
20.12.2013,
14:48
Հայաստանում 2013 թ.–ին ձկան արտադրության ծավալը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 2,8 հազար տոննայով` կազմելով 11,6 հազար տոննա, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թ.–ին ձկան արտադրության ծավալը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 2,8 հազար տոննայով` կազմելով 11,6 հազար տոննա, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։
«Վերջին տարիներին հանրապետությունում գրանցվել է ձկան արտադրության ծավալների աննախադեպ աճ։ Օգտագործելով գոյություն ունեցող ներուժը` մենք նախատեսում եք շուտով հասցնել այդ ցուցանիշը 14–15 հազար տոննայի, իսկ հետագայում` այդ բնագավառում ավելացնել արտադրության ծավալը` հասցնելով 20–25 հազար տոննայի», – ասաց նա։
Հայաստանում ձկնաբուծության զարգացման ճանապարհին հիմնական խոչընդոտների թվում Բաղիյանը, մասնավորապես, նշել է ձկնաբուծական տնտեսություններում ջրի անարդյունավետ օգտագործումը։ Այս կապակցությամբ փոխնախարարը կարևորեց ջրամատակարարման փակ և կիսափակ համակարգին անցնելը։
Բաղիյանը նշեց, որ Հայաստանում այս համակարգի ներդրման համար գյուղնախարարությունն այժմ խորհրդատվություններ է անցկացնում մի քանի գերմանական ձկնաբուծական ընկերությունների հետ։
ՀՀ կառավարության որոշմամբ` առաջիկա մեկուկես տարվա ընթացքում պետք է ջրի 70 տոկոս օգտագործում ենթադրող ձկնաբուծականները կիսափակ ցիկլային ռեժիմի անցնեն, ինչը կնպաստի դրա առավել ռացիոնալ օգտագործմանը և ծախսերի կրճատմանը։ Միաժամանակ նոր տեխնոլոգիաների գինը` կախված դրանց չափերից, տատանվում է 700 հազարից մինչև 1,5 մլն եվրոյի սահմաններում։ –0–