Հայաստանում ցորենի բերքը 2013թ.–ին կազմել է 306 հազար տոննա` ավելանալով ավելի քան 60 հազար տոննայով. գյուղատնտեսության նախարարություն
04.12.2013,
13:48
Հայաստանում ցորենի բերքը 2013թ.–ին կազմել է 306 հազար տոննա, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ցորենի բերքը 2013թ.–ին կազմել է 306 հազար տոննա, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
«Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 243 հազար տոննա։ Ստացվում է, որ ընթացիկ տարում ցորենի բերքն ավելացել է ավելի քան 60 հազար տոննայով»,– նշեց նա։
Ըստ Պետրոսյանի` ընթացիկ տարում զգալիորեն ավելացել է նաև մեկ հեկտար ցանքատարածության բերքատվությունը։
«Եթե անցյալ տարի բերքատվությունը կազմում էր մեկ հա–ից շուրջ 26 ցենտներ, ապա ընթացիկ տարում` հասել է մեկ հա–ից շուրջ 31 ցենտների»,– նշեց նա։
Այդ կապակցությամբ Պետրոսյանը տեղեկացրեց, որ բերքատվության աճը մասնավորապես պայմանավորված է 2010թ.–ից գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող սերմնաբուծության զարգացման ծրագրի հաջող իրականացմամբ, ինչպես նաև եղանակային բարենպաստ պայմաններով։
Ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի 2014թ.–ի պետբյուջեի կողմից շուրջ 550 մլն դրամ կհատկացվի Ռուսաստանից ցորենի 3,3 հազար տոննա էլիտար սերմի գնման համար ($1 – 403,91 դրամ է) -0-