Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2013թ.-ին աճել է 3,5%–ով

24.01.2014, 16:09
Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.5 տոկոսով, այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2013թ.-ին աճել է 3,5%–ով
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.5 տոկոսով, այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` 2013 թվականի հունվար–դեկտեմբերին սպառողական գների աճը, 2012 թվականի հունվար–դեկտեմբերի համեմատ, կազմել է 5,8 տոկոս, իսկ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի գները հաշվետու ժամանակահատվածում բարձրացել են 4,7 տոկոսով։

Տասնմեկ ամիսների ընթացքում արտադրվել է 1 240,58 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը 2012 թվականի նույն ցուցանիշից շատ է 6,8 տոկոսով։

Միաժամանակ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 918,6 մլրդ դրամ (7,1 տոկոսի աճ), շինարարության ծավալը` 442,3 մլրդ դրամ (8,1 տոկոսի անկում), ներքին առևտուրը` 2 331,1 մլրդ դրամ (1,2 տոկոսի աճ) և ծառայությունների ծավալը` 1 022,7 մլրդ դրամ (3,6 տոկոսի աճ)։

2013թ.–ի արդյունքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է մոտ 5956,8 մլն դոլար` 2012 թվականի համեմատ ավելանալով 5,6 տոկոսով։

Բյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ աճը 2013 թվականին ծրագրված է 6,2 տոկոսի մակարդակում։  ($1 –ը` 407,56 դրամ) --0—