Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի ինը ամիսների ընթացքում գերազանցել է 50 մլն դոլարը. Էկոնոմիկայի նախարարություն
07.11.2013,
14:38
Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 50 մլն դոլար, հինգշաբթի Երևանում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը` ելույթ ունենալով հայ–իրաքյան բիզնես համաժողովի բացման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 50 մլն դոլար, հինգշաբթի Երևանում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը` ելույթ ունենալով հայ–իրաքյան բիզնես համաժողովի բացման ժամանակ։
«Հաշվի առնելով, որ Իրաքի արտաքին առևտրաշրջանառությունը հասնում է 134 մլրդ դոլարի, հայ–իրաքյան առևտրաշրջանառության ծավալները` կաթիլներ են այդ մեծ ծովում և մեր ուժերի սահմանում է այդ կաթիլը մեծ հոսքի վերածելը»,– ասաց Հարությունյանը` ելույթ ունենալով Երևանում հայ–իրաքյան գործարար համաժողովի բացման ժամանակ։
Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը խթանում է արդյունաբերական արտադրանքի արտահանումը` ընդգծելով, որ առավելագույն ներուժ կա ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, բիոտեխնոլոգիայի և ոսկերչական գործի ոլորտներում։
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն իր հերթին ընդգծեց տրանսպորտային հաղորդակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես` Հայաստանի և Իրաքի միջև օդային հաղորդակցությունները, ինչն ըստ նրա, թույլ կտա ավելացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը։
Լուծումներ պահանջող մյուս հարցերի թվում փոխվարչապետը հիշեցրեց նաև վիզային ռեժիմի հեշտացման անհրաժեշտությունը։
«Ես կարծում եմ այդ հարցը փոխշահավետ է, քանի որ դրա լուծումը ոչ միայն կհեշտացնի Հայաստանի և Իրաքի բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջև շփումը, այլ նաև խթան կհանդիսանա երկու երկրների զբոսաշրջության զարգացման համար»,– նշեց նա։
Իրաքի փոխվարչապետ, հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռոշ Նուրի Շաուեյսը նշեց երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցության կարևորությունը` կոչ արեց իրաքյան պատվիրակության անդամներին առավելապես արդյունավետ օգտագործել Հայաստանի այցը` հայ գործընկերների հետ սերտ համագործակցություն կարգավորելու համար։
Մեկօրյա համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Իրաքի պատվիրակությունը` փոխվարչապետ, հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված է շուրջ 50 պաշտոնատար անձ և իրաքյան բիզնես ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչ։
Այցի շրջանակում նախատեսվում է նաև, որ պայմանագիր կստորագրվի շինարարության ոլորտում համագործակցության մասին։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, Իրաք արտահանված հայկական ապրանքների ծավալը 2012թ.–ին կազմել է 15,7 մլն դոլար, իսկ 2013թ.–ի ինը ամիսների ընթացքում Իրաք արտահանված հայկական ապրանքների ծավալը, ըստ փոխվարչապետ, հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի, կազմել է շուրջ 30 մլն դոլար։ –0–