Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում հացահատիկային բույսերի բերքը 2013թ.–ին կազմել է 544,2 հազար տոննա. Գյուղատնտեսության նախարարություն

17.12.2013, 14:11
Հայաստանում հացահատիկային բույսերի բերքը 2013թ.–ին կազմել է 544,2 հազար տոննա, ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Հայաստանում հացահատիկային բույսերի բերքը 2013թ.–ին կազմել է 544,2 հազար տոննա. Գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հացահատիկային բույսերի բերքը 2013թ.–ին կազմել է 544,2 հազար տոննա, ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

«Անցյալ տարի հացահատիկային բույսերի բերքը կազմում էր ընդամենը 456,1 հազար տոննա, և ընթացիկ տարում այդ ցուցանիշն ավելացավ 88,1 հազար տոննայով»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Գալստյանը նշեց, որ 2013թ.–ին զգալիորեն ավելացել է նաև բերքատվությունը ցանքատարածությունների մեկ հեկտարից։

«Եթե անցյալ տարի բերքատվությունը մեկ հեկտարից կազմում էր 26,5 ցենտներ, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 30,5 ցենտների»,– նշեց նա։

Ըստ փոխնախարարի, 2013թ.–ին լավ ցուցանիշներ են գրանցվել ցորենի բերքի գծով` 306,6 հազար տոննա` 2012թ.–ին գրանցված 243 հազար տոննայի դիմաց։

Այդ կապակցությամբ Գալստյանը նշեց, որ 2010–2014թթ.–ի սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակում հացահատիկային բույսերի ցանքատարածքները ավելացան 2010թ.–ի 73 հազար հեկտարից 2013թ.–ին կազմելով 105 հազար հա։

«Մինչև 2014թ.–ի ավարտը մենք մտադիր ենք ցանկատարածքները հասցնել մինչև 115–120 հազար հեկտարի»,– ասաց նա։

Ըստ Գալստյանի, հացահատիկային բույսերի ցանքատարածությունների տարածքների ավելացումը թույլ կտա հետագայում տարեկան մինչև 350–360 հազար տոննա ցորենի բերք ապահովել։ –0–