Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

Լոլիկի բերքը Հայաստանում 2013 թ.–ին նվազել է մոտ 5 հազար տոննայով` մինչև շուրջ 260 հազար տոննա. գյուղնախարարություն

05.12.2013, 16:08
Հայաստանում լոլիկի բերքը 2013 թվականին նվազել է մոտ 260 հազար տոննայով, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Լոլիկի բերքը Հայաստանում 2013 թ.–ին նվազել է մոտ 5 հազար տոննայով` մինչև շուրջ 260 հազար տոննա. գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում լոլիկի բերքը 2013 թվականին նվազել է մոտ 260 հազար տոննայով, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

«Ցավոք, լոլիկի ցեցի կողմից հասցված վնասի պատճառով այս տարի, նախնական տվյալներով, լոլիկի բերքը մոտ 5 հազարով պակաս կլինի նախորդ տարվա բերքից, երբ այն կազմել էր մոտ 265 հազար տոննա»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Այդ կապակցությամբ փոխնախարարն ընդգծեց, որ հաջորդ տարի նախարարությունը քայլեր կձեռնարկի այդ մշակաբույսի ծավալների վերականգնման և ավելացման ուղղությամբ։

«Այդ հարցում շատ բան կախված կլինի մենատնտեսություններից, որոնք պետք է պատրաստ լինեն ընդունելու համապատասխան մասնագետների ցուցումներն ու խորհուրդները»,– նկատեց նա։

Պետրոսյանը միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ բազմաթիվ մենատնտեսներ հաճախ անտեսում են նախարարության աշխատակիցների նախազգուշացումները և ժամանակին անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում լոլիկի ցեցի տարածումը կանխելու համար։

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, այս տարի կրճատվել է նաև լոլիկի մթերման ծավալը, որը սեպտեմբերի 27–ի դրությամբ կազմել է 13.324 տոննա` նախորդ տարվա 26.229 տոննայի դիմաց։ -0-