Պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալը 2013 թ.–ին գերազանցել է 60 հազ. տոննան. գյուղատնտեսության նախարարություն
13.12.2013,
14:02
Թարմ պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 12–ի դրությամբ կազմել է 60.1 հազար տոննա, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Թարմ պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 12–ի դրությամբ կազմել է 60.1 հազար տոննա, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
«Այդ թիվը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ տարվա 30.5 հազար տոննայի ցուցանիշը»,– ասաց նա։
Մակարյանի խոսքով, արտահանման ծավալի առավելագույն աճը գրանցվել է ծիրանի մասով (23 հազար տոննա` 2012 թվականի 12 հազարի դիմաց)։
Բացի այդ, դեկտեմբերի 12–ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 6.8 հազար տոննա խաղող, 980 տոննա դեղձ, 633 տոննա խնձոր, 610 տոննա բալ և 27 տոննա հազար բանջարեղեն (դրանից 20.5 տոննան բաժին է ընկել կարտոֆիլին)։
Փոխնախարարը միաժամանակ ավելացրեց, որ պտուղ–բանջարեղենի արտահանման գրեթե 2/3–րդը բաժին է ընկել Ռուսաստանին։
«Այդ տեսանկյունից Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը գյուղատնտեսական արտադրանքի ավելացման մեծ հեռանկարներ կբացի»,– նշեց նա։
Այլ երկրների շարքում, ուր արտահանվել է հայկական պտուղ–բանջարեղեն, Մակարյանը հիշատակեց, մասնավորապես, Վրաստանը, Ուկրաինան, Իրաքը և Թուրքմենստանը։ -0-