Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանում կարտոֆիլի բերքը 2013թ.–ին կազմել է 659,6 հազար տոննա. գյուղատնտեսության նախարարություն

17.12.2013, 17:54
Հայաստանում կարտոֆիլի բերքը 2013թ.–ին կազմել է 659,6 հազար տոննա, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Հայաստանում կարտոֆիլի բերքը 2013թ.–ին կազմել է 659,6 հազար տոննա. գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կարտոֆիլի բերքը 2013թ.–ին կազմել է 659,6 հազար տոննա, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

«Չնայած որոշ փորձագետների բացասական կանխատեսումներին` ընթացիկ տարում մեզ հաջողվեց կարտոֆիլի բերքի աճ ապահովել»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Համեմատության համար փոխնախարարը տեղեկացրեց, որ 2012թ.–ին կարտոֆիլի բերքը կազմում էր 647 հազար տոննա։

Տեղեկացնելով, որ կարտոֆիլի արտահանման ծավալը 2013թ.–ին կազմել է 20 հազար տոննա, Գալստյանն ավելացրեց, որ Հայաստանից կարտոֆիլն արտահանվում է, մասնավորապես, Ռուսաստան, Վրաստան և Միջին Ասիայի երկրներ։

Փոխնախարարը նշեց նաև, որ գյուղատնտեսության նախարարության կողմից գյուղացիների հետ համատեղ ընդունված միջոցների շնորհիվ ընթացիկ տարում կարտոֆիլի ցեցը զգալի վնաս չի հասցրել «երկրորդ հացի» բերքին։ –0–