Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի պետբյուջեն 2013 թ.–ի 8 ամսվա ընթացքում կատարվել է 62,3 մլրդ դրամի հավելուրդով. ՀՀ ֆինանսների նախարարություն

08.10.2013, 18:31
Հայաստանի պետական բյուջեն 2013 թ.–ի հունվար–օգոստոսին կատարվել է շուրջ 62,3 մլրդ դրամի հավելուրդով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից` հղում անելով ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանին։

Հայաստանի պետբյուջեն 2013 թ.–ի 8 ամսվա ընթացքում կատարվել է 62,3 մլրդ դրամի հավելուրդով. ՀՀ ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2013 թ.–ի հունվար–օգոստոսին կատարվել է շուրջ 62,3 մլրդ դրամի հավելուրդով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից` հղում անելով ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանին։

Ըստ տեղեկատվության` բյուջետային ծրագրով 2013 թ.–ի ինը ամսվա ընթացքում նախատեսված էր 12,4 մլրդ դրամի հավելուրդ։

Զարգարյանի խոսքերով` պետբյուջեի եկամուտները 2013 թ.–ի 8 ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 108,5 մլրդ դրամով կամ 18,5 տոկոսով` կազմելով 696,3 մլրդ դրամ։

Զարգարյանը նաև տեղեկացրել է, որ հունվար–օգոստոսին բյուջե է մուտք գործել մոտ 657 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետական տուրք։

Ծախսերը, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, ավելացել են 7,6 տոկոսով կամ 44,9 մլրդ դրամով` կազմելով 634 մլրդ դրամ։

Զարգարյանի խոսքերով` պետբյուջեի ծախսերի աճը հիմնականում կապված է ընթացիկ ծախսերի աճի հետ, որոնք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 7.9 տոկոսով կամ 43,3 մլրդ դրամով` կազմելով 590,2 մլրդ դրամ։

Հայաստանի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 5–ին ընդունված 2013 թվականի պետբյուջեում եկամուտները ծրագրված են 1 տրլն 32.7 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 152.5 մլրդ դրամ։ 2013 թվականին հարկային եկամուտների և պետտուրքերի գծով մուտքերը նախատեսված են 993.08 մլրդ դրամի չափով, ինչը 118.7 մլրդ դրամով շատ է, քան 2012 թվականի ծրագրված ցուցանիշը։

Պակասուրդը ծրագրված է 119.7 մլրդ կամ ՀՆԱ–ի 2.6 տոկոսի չափով։ Պակասուրդի ֆինանսավորումը նախատեսված է 119.7 մլրդ դրամի չափով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից զուտ մուտքերի հաշվին 55.1 և 64.6 մլրդ դրամի չափով։
2013 թ.–ին գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5%–ի սահմաններում, իսկ ՀՆԱ–ի աճը` 6,2 տոկոս։ –0—