Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Հայաստանը 2013 թ.–ին բարելավել է Forbes վարկանիշի իր դիրքերը բիզնեսի վարման ցուցանիշով` զբաղեցնելով 64–րդ տեղը

05.12.2013, 19:57
Հայաստանը զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը Forbes–ի «Լավագույն երկրները բիզնեսի համար 2013» վարկանիշում, որտեղ ընդգրկված են 145 երկրներ։  
Հայաստանը 2013 թ.–ին բարելավել է Forbes վարկանիշի իր դիրքերը բիզնեսի վարման ցուցանիշով` զբաղեցնելով 64–րդ տեղը
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը Forbes–ի «Լավագույն երկրները բիզնեսի համար 2013» վարկանիշում, որտեղ ընդգրկված են 145 երկրներ։ 

Միաժամանակ, նախորդ տարվա վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 77–րդ տեղը 141 երկրների թվում, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Forbes–ի վարկանիշի համաձայն, որը ներկայացված է պարբերականի պաշտոնական կայքում, Հայաստանի ՀՆԱ աճը 2012 թվականին կազմել է 7.2 տոկոս, գնաճը` 2.6 տոկոս, բնակչության մեկ շնչին բաժին ընկած ՀՆԱ–ի ցուցանիշը` 3400 դոլար, գործազրկության մակարդակը` 7 տոկոս։

Առաջին հորիզոնականում է հայտնվել Իռլանդիան, այնուհետև Նոր Զելանդիան, Հոն Կոնգը:

Լավագույն տասնյակում են նաև Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Կանադան, Նորվեգիան և Նիդեռլանդները։

Հետխորհրդային երկրների թվում վարկանիշի բարձրագույն տեղը (առանց հաշվի առնելու Բալթյան երկրները) զբաղեցնում է Վրաստանը` 55–րդ հորիզոնական։ Այնուհետև Ադրբեջանն է (67–րդ տեղ), Ղազախստան (70) , Մոլդովա (88) Ռուսաստան (91), Ուկրաինա (99), Ղրղզստան (109)։

Աութսայդերներ են Անգոլան, Զիմբաբվեն, Մյանման, Չադը, Գվինեան։

Այս վարկանիշային աղյուսակում ներառված է 145 երկիր: Վարկանիշային ցուցակում հաշվի են առնվել 11 չափորոշիչներ՝ քաղաքացիների անհատական ազատություն, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանություն, գնի կայունություն, տեխնոլոգիական զարգացման մակարդակ, կկառավարության ազդեցության աստիճանը բիզնեսի վրա և այլն:--0—