Հայաստանում 2013 թ.–ին անշարժ գույքի շուկայի գները էականորեն չեն փոխվել. Կադաստր
17.01.2014,
13:26
Հայաստանում 2013 թ.–ին անշարժ գույքի շուկայի գները էական փոփոխության չեն ենթարկվել, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թ.–ին անշարժ գույքի շուկայի գները էական փոփոխության չեն ենթարկվել, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը։
Միաժամանակ նա նշեց, որ 2013 թ.–ին գրանցվել է անշարժ գույքի գործարքների թվի նվազում։
Մուսայանը չնշեց կոնկրետ թվեր` պարզաբանելով դա նրանով, որ չի ցանկանում հրապարակել նախնական տվյալները, քանի որ հունվարի 25–ին կհրապարակվի անշարժ գույքի շուկայի ուսումնասիրությունը, որտեղ կներկայացվեն 2013 թ.–ի վերաբերյալ բոլոր վերջնական տվյալները։
«Կարող եմ ներկայացնել ընդհանուր միտումները։ Շուկայում գների կտրուկ փոփոխություններ չեն գրանցվել ոչ մայրաքաղաքում, ոչ մարզերում, իհարկե, գործարքների թիվը նվազել է, սակայն դա դեռ չի ազդել գների վրա», – ասաց նա։
Նրա խոսքերով` սիրիահայերի զանգվածային ներհոսքը հայրենիք չի ազդել անշարժ գույքի շուկայի վրա, քանի որ նրանք, հիմնականում, ձեռք չեն բերում անշարժ գույք սեփականության իրավունքով։
Մուսայանը նաև տեղեկացրեց, որ 2013 թ.–ին անշարժ գույքի ավելի քան 190 հազար միավորի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում է իրականացվել։ –0–