Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում կարտոֆիլի բերքը 2013թ.–ի ավարտին կարող է կազմել շուրջ 658 հազար տոննա. Գյուղատնտեսության նախարարության կանխատեսում

04.12.2013, 17:44
2013թ.–ի արդյունքների համաձայն, Հայաստանում կարտոֆիլի բերքը կարող է շուրջ 658 հազար տոննա կազմել, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
Հայաստանում կարտոֆիլի բերքը 2013թ.–ի ավարտին կարող է կազմել շուրջ 658 հազար տոննա. Գյուղատնտեսության նախարարության կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ի արդյունքների համաձայն, Հայաստանում կարտոֆիլի բերքը կարող է շուրջ 658 հազար տոննա կազմել, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։

«Այս ցուցանիշը փոքր–ինչ գերազանցում է անցյալ տարվա տվյալները, երբ բերքը կազմում էր 647 հազար տոննա»,– ասաց նա։

Ըստ փոխնախարարի, դեկտեմբերի սկզբի դրությամբ կարտոֆիլի արտահանման ծավալը կազմել է շուրջ 20 հազար տոննա` անցյալ տարվա շուրջ հազար տոննայի դիմաց։

«Այս տարի մի շարք երկրներում կարտոֆիլի պակաս է նկատվում, և այդ հանգամանքը թույլ տվեց մեզ ավել արտադրանք մատակարարել այդ պետություններ»,– ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանից կարտոֆիլն արտահանվում է մասնավորապես Ռուսաստան, Վրաստան, Իրան, Իրաք և Թուրքմենստան։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ներքին շուկայում կարտոֆիլի բարձր գինը կապված չէ արտահանման ծավալի ավելացման հետ (մայրաքաղաքում մեկ կգ կարտոֆիլի արժեքը կազմում է մոտ 140–200 դրամ), Պետրոսյանը բացասական պատասխան տվեց։ Միաժամանակ նա ընդգծեց, որ կարտոֆիլի գինը բարձր չի համարում։

«Կարտոֆիլի գինը պետք է այնքան լինի, որ գյուղացին շահագրգռված լինի աճեցնել այն»,– նշեց նա։

Հիշեցնելով, որ նախորդ տարիներին դեպքեր են նկատվել, երբ կարտոֆիլն իրացվել է մեկ կգ–ի դիմաց 50 դրամով` Պետրոսյանը նշեց, որ նման ցածր գները հաճախ ստիպել են գյուղացիներին հրաժարվել կարտոֆիլի արտադրությունից, ինչը կարող էր բացասաբար անդրադառնալ «երկրորդ հացի» արտադրության ծավալների վրա։ ($1 –ը` 403,91 դրամ)-0-