Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը կմեկնարկի 2014թ.-ին. Սարգսյան

11.04.2012, 18:38
ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության գործընթացը կմեկնարկի 2014թ.-ին, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը կմեկնարկի 2014թ.-ին. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության գործընթացը կմեկնարկի 2014թ.-ին, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ իշխանությունները պատրաստվում են նոր կայան կառուցել Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ԱԷԿ-ի տեղում: Խոսքը մեկ էներգաբլոկի շինարարության մասին է, որ 1000 ՄՎտ հզորություն կունենա:

«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ նոր էներգաբլոկի շինարարությունը ոչ միայն մնում է կառավարության ծրագրում, այլ արդեն ընթացքի մեջ է, և մենք հուսով ենք, որ 2014թ.-ին կսկսվեն աշխատանքները»,- չորեքշաբթի հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարգսյանը:

Ըստ պետության ղեկավարի, նոր էներգաբլոկը գործողից ավելի հզոր և ժամանակակից կլինի:

«Կարծում եմ, ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում 1000 ՄՎտ հզորությամբ բլոկի շինարարությունը, շինարարական աշխատանքների ինչպիսի ծավալ է իրականացվելու, որքան մարդիկ են աշխատանքով ապահովվելու»,- նշեց նա:

Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ կառավարությունը ԱԷԿ-ի աշխատակիցների համար սոցիալական ծրագրի իրականացում է նախատեսում, որի շրջանակներում «սոցապահովման համատեքստում ԱԷԿ-ի աշխատողները կհավասարվեն պետական ծառայողներին»:

Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2019-2020թթ.-ին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն՝ նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 մլրդ դոլար: Այս նախագծի համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով ՀՀ խորհրդարանը 2006 թ.-ին չեղյալ համարեց նոր ատոմային էներգաբլոկերի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։
Երկրի իշխանությունները ծրագրում են կառուցել 1000 ՄՎտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ, որը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։--0—