ՀՀ քաղաքաշինության նախարարության 2014 թ.–ի բյուջետային ծախսերը կկազմեն ավելի քան 10 մլրդ դրամ
04.11.2013,
13:58
Հայաստանի 2014 թ,–ի պետբյուջեի օրինագծում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված է 10 մլրդ 750 մլն դրամ, խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2014 թ,–ի պետբյուջեի օրինագծում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված է 10 մլրդ 750 մլն դրամ, խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը։
Նրա խոսքերով` այդ գումարից 6 մլրդ 750 մլն դրամը կծախսվի կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարության և վերանորոգման համար։
«Մնացած 4 մլրդ դրամը նախատեսված է 30 օբյեկտների վերակառուցման աշխատանքների համար, որոնք գտնվում են 3–րդ և 4–րդ աստիճանի վթարայնության տեխնիկական վիճակում», – ասել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ 2014 թ.–ին Քաղաքաշինության նախարարությունը անցնում է նոր ռազմավարության, որի համաձայն` սովորական վերանորոգման աշխատանքների փոխարեն շինարարական օբյեկտներում կանցկացվեն ավելի ծախսատար, սակայն միաժամանակ ավելի արդյունավետ միջոցառումներ, որոնք սեյսմիկ անվտանգություն կապահովեն։
«Քանի որ Հայաստանը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող գոտում, ապա առաջին հերթին որոշում է ընդունվել բացառել տեխնիկապես ոչ բավարար վիճակում գտնվող շենքերի վերանորոգումը, առանց դրանց ամրապնդման», – նշել է նախարարը` հավելելով, որ նման մոտեցման դրսևորման համար պահանջվում է օբյեկտի տեխնիկական վիճակի պարտադիր փորձաքննություն իրականացնել։
Թադևոսյանը նաև ընդգծել է, որ նոր ռազմավարության առաջնահերթություններից մեկը այն օբյեկտների շինարարության ավարտն է, որոնց կառուցումը շարունակվում է մի քանի տարի։
«Մինչև տարեվերջ կավարտվի 15 նման օբյեկտի շինարարություն, իսկ 2014 թ.–ին մենք նախատեսում ենք ավարտել ևս 20–ի կառուցումը», – նշել է նա։
Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 134 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամի սահմաններում։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ (1 դոլարը 405,76 դրամ է)։ Հայաստանում ՀՆԱ–ի իրական աճը 2014 թ.–ի բյուջեում նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ ($1 - 405,26 դրամ) —0—