Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի էներգահամակարգի պետական ձեռնարկությունների վարկային պարտավորությունները 2014 թվականի մայիսի 1–ի դրությամբ 136.9 մլրդ դրամ են կազմել. նախարար

08.08.2014, 19:13
Ընթացիկ տարվա մայիսի 1–ի դրությամբ Հայաստանի էներգահամակարգի պետական ձեռնարկությունների վարկային պարտավորությունները 136.9 մլրդ դրամ են կազմել, ուրբաթ լրագրողներին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Հայաստանի էներգահամակարգի պետական ձեռնարկությունների վարկային պարտավորությունները 2014 թվականի մայիսի 1–ի դրությամբ 136.9 մլրդ դրամ են կազմել. նախարար
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա մայիսի 1–ի դրությամբ Հայաստանի էներգահամակարգի պետական ձեռնարկությունների վարկային պարտավորությունները 136.9 մլրդ դրամ են կազմել, ուրբաթ լրագրողներին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Այս թվի 129.15 մլրդ դրամը երկարաժամկետ վարկերն են, 7.8 մլրդ դրամը` տեղական բանկերից ստացած կարճաժամկետ վարկերը։ Մնացած վարկային պարտավորությունները կազմում են 21 մլրդ դրամ, որից 19.2 մլրդ դրամը «Գազպրոմ Արմենիա» ընկերության պարտավորություններն են»,– ասաց Զաքարյանը։

Նա ավելացրեց, որ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն 102.2 մլրդ բյուջետային վարկ ունի, իսկ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն` 25.25 մլրդ դրամ։

Զախարյանը նշեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի վարկային պարտավորությունները 94 մլրդ դրամ են կազմում, որից 60 միլիարդը` երկարաժամկետ վարկերն են։

Նախարարն ասաց նաև, որ Հայաստանի էներգետիկ համակարգի առողջացման ծրագիր է պատրաստվում, որը կներկայացվի մեկ ամսից։-0-