Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում 2014թ.–ին շուրջ 3 հազար տոննա ընկույզ է արտադրվել` 2013թ.–ին արտադրված 4.8 հազարի դիմաց

18.11.2014, 16:19
Հայաստանում 2014թ.–ին շուրջ 3 հազար տոննա ընկույզ է արտադրվել` 2013թ.–ին արտադրված 4.8 հազարի դիմաց, ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։  
Հայաստանում 2014թ.–ին շուրջ 3 հազար տոննա ընկույզ է արտադրվել` 2013թ.–ին արտադրված 4.8 հազարի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում 2014թ.–ին շուրջ 3 հազար տոննա ընկույզ է արտադրվել` 2013թ.–ին արտադրված 4.8 հազարի դիմաց, ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ 

«Մարտի 30–ի և ապրիլի 1–ի սառնամանիքները լուրջ վնաս են հասցրել Հայաստանի գրեթե բոլոր մարզերին։ Հատկապես տուժել է ծիրանի և ընկույզի բերքը»,– երեքշաբթի ասաց Գալստյանը։

Ըստ նրա, այս տարի աղքատ էր նաև ծիրանի բերքը։ Այսպես, եթե 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 88.8 հազար տոննա ծիրան, ապա 2014 թվականին արտադրվել է միայն 14925 տոննա։

«Գյուղատնտեսությունը միշտ լի է անակնկալներով։ Եվ այս տարին բացառություն չէր։ Հատկապես տուժել են Շիրակի և Լոռու մարզերը։ Շիրակի մարզի 37 համայնքներից 15–ում վնասվել են հացահատիկը, բանջարեղենը և կարտոֆիլը»,– ասաց Գալստյանը։

Մարտի 30–ին տեղացած առատ ձյան, ուժեղ քամու և կտրուկ ցրտահարության  հետևանքով Հայաստանի գյուղատնտեսության լուրջ վնաս է հասցվել, մասնավորապես, տուժել է ծիրանի բերքի 80-90 տոկոսը։ -0-