Բրազիլիայում 2014 թ.–ին արդյունաբերական արտադրությունը նվազել է 3,2%–ով
03.02.2015,
20:02
Նախորդ տարվա արդյունքում Բրազիլիայում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է առավելագույն տեմպերով 2009թ.–ի ռեցեսիայից հետո տոկոսադրույքների աճի, թույլ պահանջարկի և բիզնեսի անվստահության պատճառով, հաղորդում է Vestifinance.ru–ն`հղում անելով MarketWatch–ին։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ տարվա արդյունքում Բրազիլիայում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է առավելագույն տեմպերով 2009թ.–ի ռեցեսիայից հետո տոկոսադրույքների աճի, թույլ պահանջարկի և բիզնեսի անվստահության պատճառով, հաղորդում է Vestifinance.ru–ն`հղում անելով MarketWatch–ին։
Արդյունաբերական արտադրության ծավալը 2014թ.–ին նվազել է 3,2 տոկոսով, վկայում են Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալները (IBGE)։
Դեկտեմբերին ցուցանիշը նվազել է 2,8 տոկոսով։ Agencia Estado բրազիլական լրատվական գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսել էին 2,4 տոկոսանոց անկում։
Բրազիլիայի ԿԲ–ի տվյալների համաձայն` Բրազիլիայի ՀՆԱ–ն 2014 թ.–ի արդյունքում ավելացել է 0,15 տոկոսով։
Փորձագետները 2015 թ.–ին Բրազիլիայի տնտեսության լճացում են կանխատեսում։ 100 տնտեսագետների հարցման արդյունքի համաձայն` այս տարի երկրի ՀՆԱ–ն կավելանա 0,03 տոկոսով, մեկ շաբաթ առաջ փորձագետները կանխատեսում էին տնտեսության ավելացում 0,13 տոկոսով։
Միաժամանակ սպառողական գների աճի մակարդակը 2015 թ.–ին, նրանց սպասումների համաձայն, կկազմի 7 տոկոս։–0–