Հայաստանում ՀՆԱ աճը 2014 թվականին կկազմի 3%` ծրագրված 5.2%–ի փոխարեն. Ֆինանսների նախարարության նախնական կանխատեսում
10.11.2014,
12:45
Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի ՀՆԱ ծրագրված աճը 5.2 տոկոսի չի հասնի։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի ՀՆԱ ծրագրված աճը 5.2 տոկոսի չի հասնի։
Պետբյուջեի համաձայն, 2014 թվականին հայկական տնտեսության աճը ծրագրված է 5.2 տոկոսի, իսկ գնաճը`4% (±1,5%) չափով։
«Պատժամիջոցների պատճառով տրանսֆերտները կկրճատվեն 25 տոկոսով, և դա ուղղակիորեն ազդել է ՀՆԱ–ի վրա։ Մենք ծրագրել ենք ՀՆԱ 5.2 տոկոսանոց աճ, բայց այս տարի այն չի լինի, և պատճառներից մեկը տրանսֆերտների կրճատումն է»,– «Նովոյե Վրեմյա» թերթին հետ զրույցում ասել է Սաֆարյանը։
Փոխնախարարի խոսքով` այժմ աշխատանքային խումբը փորձում է ձևակերպել գնահատականները։
«Տրանսֆերտները կրճատվել են, ներդրումները` նույնպես, միտումը բացասական է, պատժամիջոցներն ազդում են նաև մեր արտահանման վրա։ Գնահատականները վերջնական չեն։ Աճի 5.2–տոկոսանոց ցուցանիշի փոխարեն ունենք ընդամենը 3 տոկոս։ Ընդհանուր առմամբ, բացասական ազդեցությունը 2 տոկոսի չափով է»,– պարզաբանեց նա։
Հայաստանի Ֆինանսների նախարարության տվյալներով, հաշվի առնելով 2014 թվականի ներքին տնտեսական զարգացման միտումները, համաշխարհային տնտեսության աճի դանդաղման կանխատեսումները`Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2014 թվականի արդյունքներով, ծրագրված են 3.3 տոկոսի մակարդակում։
Միաժամանակ, Հայաստանի Կենտրոնական բանկն օգոստոսին վերանայել է նաև 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումը դեպի նվազում 3.6-4.2 տոկոսի սահմաններում նախորդ 4.1-4.8 տոկոսանոց կանխատեսման փոխարեն։
Բացի այդ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները նաև նվազեցրել են Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը։ Այսպես, Հայաստանի ՀՆԱ աճը ԵԶԲ–ի վերջին կանխատեսմամբ, 2014 թվականին կկազմի 4.5 տոկոս (նախորդ 4,8%–նոց կանխատեսման փոխարեն), Moody’s–ը` 2,1% (3,2%), ԱԶԲ–ը` 3,8% (4,6%), ՎԶԵԲ–ը` 3%, ՀԲ–ն` 5%։ –0-