Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ –2014» մրցույթի 4 անվանակարգերում
24.02.2015,
17:23
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ –2014» մրցույթի 4 անվանակարգերում, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ –2014» մրցույթի 4 անվանակարգերում, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
Փետրվարի 20-ին տեղի է ունեցել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխությունը:
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում և նոր սահմանված «Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների» անվանակարգում: Իսկ դեպոզիտար գործունեության մասով Ամերիաբանկը դարձել է Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում:
Մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ ներկայացվել է նաև անհատական խրախուսման «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» նոր անվանակարգը, որի հաղթողը որոշվել է գաղտնի քվեարկության արդյունքում: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Ամերիաբանկի Գլխավոր դիլլեր Արզուման Դալլաքյանը:
Նշենք, որ հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպվող «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը ներկայացնում է բորսայում և դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող և Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը նպաստող ընկերություններին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ:
2014 թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 399,7 մլրդ դրամ (26,9 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 357,4 մլրդ դրամ (29,3տոկոսի աճ), կապիտալը՝ 42,3 մլրդ դրամ (9,43 տոկոսի աճ): Ամերիաբանկի շահույթը 2014 թվականին կազմել է 7,1 մլրդ դրամ: –0—