Հայ սպառողների համար գազի գների սուբսիդավորման միջոցներ 2014 թ.–ի բյուջեում նախատեսված չեն. նախարար
04.11.2013,
14:10
Գազի գների սուբսիդավորման ծախսեր նախատեսված չեն ՀՀ 2014 թ.–ի պետբյուջեի նախագծում, քանի որ այս հարցը հաջողվել է լուծել ռուսական կողմի հետ համատեղ, հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երկուշաբթի բյուջետային լսումների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գազի գների սուբսիդավորման ծախսեր նախատեսված չեն ՀՀ 2014 թ.–ի պետբյուջեի նախագծում, քանի որ այս հարցը հաջողվել է լուծել ռուսական կողմի հետ համատեղ, հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երկուշաբթի բյուջետային լսումների ժամանակ։
Այս պահին սահմանին Հայաստանի համար ռուսական գազի գինը կազմում է 270 դոլար, որից 189 դոլարը գազի գինն է, որին գումարվում է նաև 30 տոկոսանոց մաքսատուրքը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախարարը, ռուսական կողմը պատրաստ է դյուրացնել Հայաստան ներկրվող բնական գազի 30 տոկոս մաքսատուրքը։
Նախարարը տեղեկացրել է, որ վերջին ամիսներին ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ ակտիվ բանակցություններ են տարվել։
«Մենք համաձայնության ենք եկել, իրավական հարթության վրա հարցի կարգավորման խնդիր կար։ Փաստաթուղթ է կազմվել։ Իսկ հետո Մաքսային միությանը միանալու խնդիր ծագեց։ Այժմ հարցը կլուծվի այդ հարթության վրա, և մինչև նոր տարի համաձայնագիրը կստորագրվի», – ասել է նա։
Այս տարվա հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամ է յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)` նախկին 132 հազար դրամի փոխարեն։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին, դրա բաժնետերերն են` «Գազպրոմ» ԲԲԸ–ն և Հայաստանի կառավարությունը։ «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը` 20 տոկոս։–0–