Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը 2014 թ.–ին կակտիվացնի համագործակցությունը ռուսական Սկոլկովո կենտրոնի հետ

22.01.2014, 13:41
Հայաստանը 2014 թ.–ին կակտիվացնի համագործակցությունը ռուսական ինովացիոն Սկոլկովո կենտրոնի հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
Հայաստանը 2014 թ.–ին կակտիվացնի համագործակցությունը ռուսական Սկոլկովո կենտրոնի հետ
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2014 թ.–ին կակտիվացնի համագործակցությունը ռուսական ինովացիոն Սկոլկովո կենտրոնի հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Նա նշեց, որ 2013 թ.–ի ապրիլին «Սկոլկովո» հիմնադրամի հետ ստորագրված համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է 2014 թ.–ին ռուս գործընկերների հետ ակտիվորեն զարգացնել համագործակցությունը ինովացիոն ոլորտում։

Նրա խոսքերով` ԱՊՀ շրջանակներում գործում է «Ինովացիոն համագործակցության ծրագիր 2020»–ը, որում ակտիվորեն մասնակցում է Հայաստանը, իսկ ծրագրի իրագործմամբ կզբաղվի Սկոլկովոն։

«Կարծում եմ, որ հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունը` Սկոլկովոյի հետ մեր համագործակցությունը կակտիվանա, Հայաստանից ներկայացված ծրագրերի մի մասը կֆինանսավորվի», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, մասնավորապես, 2013 թ.–ին Հայաստանից ներկայացվել է 40 ծրագիր, որոնցից հինգը հիմնականում ներկայացնում են բնական գիտությունները` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, դրանք բոլորը հավանության են արժանացել։ Հարությունյանը դա համարեց շատ լավ և բարձր ցուցանիշ ու հույս հայտնեց, որ ֆինանսավորումը կսկսվի արդեն 2014 թ.–ին։

Նրա խոսքերով` նախագիծը կֆինանսավորի նոր հիմնադրամը, որի կազմում կներառվեն ԱՊՀ երկրները, սակայն ֆինանսավորման հիմնական մասը` մոտ 80–85 տոկոսը, կիրականացվի Ռուսաստանի կողմից։–0–