Հայաստանը նախատեսում է 2014թ.–ին Բելառուսից 400 միավոր տրակտոր և պահեստամասեր ներկրել. Գյուղնախարարություն
20.12.2013,
15:54
Հայաստանը նախատեսում է 2014թ.–ին Բելառուսից 400 միավոր տրակտոր և պահեստամասեր ներկրել, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը նախատեսում է 2014թ.–ին Բելառուսից 400 միավոր տրակտոր և պահեստամասեր ներկրել, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը։
Միաժամանակ նա ավելացրեց, որ ընթացիկ տարում Բելառուսից Հայաստան է ներմուծվել 120 տրակտոր։
«2014թ.–ի մատակարարումների վերաբերյալ արդեն համապատասխան պայմանավորվածություններ կան երկու կողմի միջև»,– նշեց նա։
Բացի այդ, 2014թ.–ի առաջին կիսամյակում նախատեսվում է գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման և հավաքման երկու հայ–բելառուսական կենտրոն բացել Հայաստանում։
2013թ.–ի հունվարի 1–ի դրությամբ Հայաստանում տրակտորների պարկը կազմում էր 14 683 միավոր, կոմբայնների պարկը` 1362 միավոր։ –0–