Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում մասնավոր տները 2014թ.–ի հունվարին անփոփոխ են մնացել
11.03.2014,
15:01
Երևանում և Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2014 թվականի հունվարին 2013 թվականի դեկտեմբերի համեմատ անփոփոխ են մնացել, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում և Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2014 թվականի հունվարին 2013 թվականի դեկտեմբերի համեմատ անփոփոխ են մնացել, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ 2014 թվականի հունվարին երկրում իրականացվել է մասնավոր տների առուվաճառքի 316 գործարք, որոնցից 64–ը` Երևանում։
Կոմիտեի տվյալներով` մասնավոր տների ամենաբարձր գները մայրաքաղաքում գրանցվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, համապատասխանաբար, 476,1 և 383 հազար դրամ մեկ քմ–ի դիմաց, իսկ ամենացածրը` Նուբարաշեն համայնքում` 150.5 հազար դրամ մեկ քմ–ի դիմաց։
Միաժամանակ, մասնավոր տների ամենաբարձր գները մարզերում գրանցվել են Ծաղկաձոր քաղաքում (Կոտայքի մարզ)` մեկ քառակուսի մետրի դիմաց 305 հազար դրամ, իսկ ամենացածր գները` Դաստակերտում (Սյունիք)` մեկ քառակուսի մետրի դիմաց 11.610 հազար դրամ և Թումանյանում (Լոռի) ` 1 ք.մ–ի դիմաց 12 հազար դրամ։($1 – 414,84 դրամ)։ -0-