ՀՀ բնապահպանության նախարարությունը 2014 թ.–ին ուշադրությունը կկենտրոնացնի Սևանա լճի հարցերի և Սյունիքում կենսամիջավայրի ստեղծման վրա
09.01.2014,
17:32
ՀՀ բնապահպանության նախարարությունը 2014 թ.–ին ուշադրությունը կկենտրոնացնի Սևանա լճի հարցերի և Սյունիքի մարզում կենսամիջավայրի ստեղծման վրա, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնապահպանության նախարարությունը 2014 թ.–ին ուշադրությունը կկենտրոնացնի Սևանա լճի հարցերի և Սյունիքի մարզում կենսամիջավայրի ստեղծման վրա, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ արդեն հաստատվել են նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու նրա առաջնահերթ խնդիրները։ Նախարարն ասաց, որ հիմնական շեշտը կդրվի Սևանա լճի հարցերի, այդ թվում` ձկների պոպուլյացիայի, ենթակառուցվածքների ձևավորման և մաքրող կառույցների վրա։
2014 թ.–ին նախարարության գործունեության երկրորդ առաջնահերթ ուղղությունը կդառնա Սյունիքում կենսամիջավայրի ստեղծումը։
«Նախատեսված են նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան ընդլայնել պահպանվող տարածքները, թեթևացնել կենսական խնդիրների կառավարման և ընդլայնման հարցերը», – ասաց Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ նախատեսված է ավելի քան 20 ծրագիր, որոնք հաստատվել են պետական բյուջեի կողմից, ինչպես նաև նախատեսված է լրացուցիչ ռեսուրսների ներգրավում։
«Վերջին հինգ տարվա ընթացքում ոլորտ ուղղվող ռեսուրսները հանգեցրել են պահպանվող տարածքների ընդլայնմանը, մասնավորապես` երկու ազգային պարկերի` Արփի և Արևիկ լճերի ստեղծմանը, արգելոցների ստեղծմանը, և այս գործընթացները կշարունակվեն», – ասել է Հարությունյանը։
2014 թ.–ի պետբյուջեում բնապահպանության ոլորտին նախատեսված է հատկացնել 2 մլրդ 223 մլն դրամ, ինչը 28,6 տոկոսով ավել է 2013 թ.–ի բյուջեում նախատեսված ցուցանիշից։ ($1 – 405,95 դրամ)–0—