Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում միջին աշխատավարձը 2015թ.–ի առաջին կիսամյակին աճել է 10,8 տոկոսով. Գաբրիելյան

06.08.2015, 18:29
Հայաստանում միջին աշխատավարձը 2015թ.–ի առաջին կիսամյակին աճել է 10,8 տոկոսով, հինգշաթի կառավարության նիստում ասաց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Հայաստանում միջին աշխատավարձը 2015թ.–ի առաջին կիսամյակին աճել է 10,8 տոկոսով. Գաբրիելյան
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միջին աշխատավարձը 2015թ.–ի առաջին կիսամյակին աճել է 10,8 տոկոսով, հինգշաթի կառավարության նիստում ասաց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Միջին աշխատավարձն աճել է 10,8 տոկոսով, գնաճը կազմել է 5,1 տոկոս։ Այսպիսով, աշխատավարձերի աճը գերազանցում է գնաճը, քանի որ նույնիսկ մասնավոր հատվածում աշխատավարձի նվազագույն բարձրացումը կազմել է 5,6 տոկոս»,– ասաց Գաբրիելյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ 1-2 տոկոսը սեզոնային երևույթ է։

Նախնական կանխատեսումների համաձայն, Հայաստանում միջին ամսական նվազագույն աշխատավարձը 2015թ.–ի մայիսին կազմել է 183 516 դրամ։

Հայաստանում 2015թ.–ի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 080 դրամ (383 դոլար կամ 20 905 ռուբլի), ինչը 1,3 տոկոսով ավել է ընթացիկ տարվա մայիսի ցուցանիշից։-0-