Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2015 թ.–ի 11 ամսվա ընթացքում կրճատվել է 13,8%-ով` $1 111,2 մլն.

14.01.2016, 13:57
Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 1 111,2 մլն դոլար` 2014 նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 13,8 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԱՎԾ–ի կայքում։
Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2015 թ.–ի 11 ամսվա ընթացքում կրճատվել է 13,8%-ով` $1 111,2 մլն.
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 1 111,2 մլն դոլար` 2014 նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 13,8 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԱՎԾ–ի կայքում։

Միաժամանակ  հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառությունում հայ–ռուսական ապրանքաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է   25,8 տոկոս։

Հայաստանից Ռուսաստան իրականացված արտահանումը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է մոտ  202,9 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 282,2  մլն դոլարի համեմատ, իսկ Ռուսաստանից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 908,3  մլն դոլար (9,8 տոկոսի անկում):

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 1 297,5 մլն դոլար (ընդհանուր ծավալում մասնաբաժինը կազմել է 30,1 տոկոս, գրանցվել է 16 տոկոսի անկում):

Միաժամանակ ԵՄ երկրների հետ առևտուրը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է մոտ 1 100,4 մլն դոլար (ընդհանուր ծավալում մասնաբաժինը կազմել է 25,5 տոկոս, գրանցվել է 24,7  տոկոսի անկում), իսկ այլ երկրների հետ առևտուրը կազմել է1 915,8  մլն դոլար (մասնաբաժինը կազմել է 44,4 տոկոս, անկումը` 21,1 տոկոս):

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է մոտ 4 313,6  մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20,6 տոկոսով։

Միաժամանակ արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է մոտ  1 345,2  մլն դոլար` նվազելով  4,7 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է մոտ 2 968,4  մլն դոլար` նվազելով 26,2 տոկոսով։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է1 623,2   մլն դոլար։ –0–