Հայաստանում կենսաթոշակների չափը 2015թ.–ի հունվարի 1–ից կբարձրանա միջինը 15%–ով
04.08.2014,
16:06
Հայաստանում կենսաթոշակների չափը 2015 թվականի հունվարի 1–ից կբարձրանա միջինը 15 տոկոսով, հայտնեց Սոցիալական ապահովման պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կենսաթոշակների չափը 2015 թվականի հունվարի 1–ից կբարձրանա միջինը 15 տոկոսով, հայտնեց Սոցիալական ապահովման պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը։
«Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ խոսքը միջինացված բարձրացման մասին է, այսինքն` կբարձրացվեն նախևառաջ ամենացածր կենսաթոշակները։ Այսօր խնդիրը ոչ թե կենսաթոշակների ինդեքսավորումն է, այլ նվազագույն կենսաթոշակները ապրուստի համար նվազագույն չափի հասցնելն ու թոշակառուների շրջանում աղքատության վերացումը»,– երկուշաբթի ասաց Սաիյանը։
Ըստ նրա, այսօր մոտ 13 հազար հայ կենսաթոշակառուներ Հայաստանում ապրում են ծայրահեղ աղքատության վիճակում` ստանալով ամսական 22 հազարից ցածր կենսաթոշակ։
Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է 36 հազար դրամ։ ($1-ը` 406.28 դրամ)։–0—