Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015թ.–ի 4 ամսում նվազել է 31,4%–ով` կազմելով մոտ 1 258,1 մլն դոլար

01.06.2015, 13:41
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015թ.–ի հունվար–ապրիլին կազմել է մոտ 1 258,1 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 31,4 տոկոսով, նշվում է ՀՀ ԱՎԾ–ի կայքում։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015թ.–ի 4 ամսում նվազել է 31,4%–ով` կազմելով մոտ 1 258,1 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015թ.–ի հունվար–ապրիլին կազմել է մոտ 1 258,1 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 31,4 տոկոսով, նշվում է ՀՀ ԱՎԾ–ի կայքում։

Ինչպես նշում է ԱՎԾ–ն, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության տվյալները 2015 թ.–ի հունվար–ապրիլին ԵՏՄ երկրների միջև իրականացվող առևտրի ցուցանիշների ոչ լիարժեք փոխհաշվարկի պատճառով ամբողջական են և  ենթակա են շտկման։

Միաժամանակ պաշտոնական տվյալներով` արտահանման ծավալը 2015թ.–ի հունվար–ապրիլին կազմել է մոտ 376,4 մլն դոլար` նվազելով 18,8 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` մոտ 881,7 մլն դոլար` նվազելով 35,7 տոկոսով։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 505,3 մլն դոլար։

Նախնական տվյալներով` արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն ՖՕԲ գներով (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ  վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») հաշվետու ժամանակահատվածում կազմել է 641,8 մլն դոլար։

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 273,8 մլն դոլար (մասնաբաժինը` 21,8 տոկոս կամ 48,5 տոկոսի անկում), ընդ որում Ռուսաստանի հետ իրականացվող առևտուրը կազմել է 222,5 մլն դոլար (51 տոկոսի անկում), Ուկրաինայի հետ առևտուրը` 41,1 մլն դոլար (29,9 տոկոսի անկում) և Բելառուսի հետ առևտուրը` մոտ 1 359,1 հազար դոլար (86,8 տոկոսի անկում)։

Միաժամանակ ԵՄ երկրների հետ առևտուրը 2015 թ.–ի հունվար–ապրիլին կազմել է մոտ 364,3 մլն դոլար (մասնաբաժինը` 29 տոկոս և 30 տոկոսի անկում), իսկ մյուս երկրների հետ առևտուրը կազմել է 619,9 մլն դոլար (մասնաբաժինը` 49,3 տոկոս և 20,7 տոկոսի անկում)։

Վիճակագրական տվյալներով` հաշվետու ժամանակահատվածում արտահանման առավել նշանակալի հոդվածները ներկայացվել են հետևյալ ապրանքային խմբերում` «լեռնահանքային արդյունաբերություն»` մոտ 134,4 մլն դոլար (9,6 տոկոսի աճ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանից պատրաստված իրեր»` մոտ 85,3 մլն դոլար (10,8 տոկոսի անկում)։

Պաշտոնական վիճակագրական տվյալներով` 2015 թ.–ի հունվար–ապրիլին հետևյալ ապրանքային խմբերի արտադրանքի ներկրումը գերիշխիող է եղել` «լեռնահանքային արտադրություն»` մոտ 231,3 մլն դոլար (24,4 տոկոսի անկում), «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ»` 98,9 մլն դոլար (38,6 տոկոսի անկում), «արտադրություն քիմիական իրերից»` 98,9 մլն դոլար (38,6 տոկոսի անկում)։ (1 դոլարը` 478,54 դրամ)-0–