Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեում նախատեսված են մոտ 4,4 մլրդ դրամի չափով

29.10.2014, 14:56
Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեում կազմում են մոտ 4,4 մլրդ դրամ, չորեքշաբթի ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ:
Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեում նախատեսված են մոտ 4,4 մլրդ դրամի չափով
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեում կազմում են մոտ 4,4 մլրդ դրամ, չորեքշաբթի ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ այս ցուցանիշը 341 մլն դրամով շատ է 2014թ.-ի նույն ցուցանիշից, ինչը պայմանավորված է 2014թ.-ի հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացմամբ:

«Անհրաժեշտ է որոշակի ծախսեր իրականացնել, այդ թվում նաև՝ համակարգչային տեխնիկայի փոխարինման հետ կապված, որն արդեն ժամկետից շատ է օգտագործվում, սակայն մենք պատրաստ ենք «պինդ ձգել գոտիները» ստեղծված տնտեսական պայմաններում», - ասաց Արամյանը:

Նա նշեց, որ աշխատակազմի հիմնական ծախսերը 2015թ.-ին կուղղվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին, ինչի կապակցությամբ նախատեսվում է հրապարակել գրքեր, ամսագրեր, վավերագրական ֆիլմեր հայերեն և թուրքերեն լեզուներով, աշխատանքներ իրականացնել ԶԼՄ-ների, այդ թվում նաև թուրքական լրատվամիջոցների հետ:

Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ Հայաստանի 2015.-ի համախմբված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 221 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 337 մլրդ դրամ: 2015 թ.-ի պետբյուջեի պակասուրդը նախատեսված է 116,6 մլրդ դրամի չափով ($1 –ը` 410,24 դրամ)։-0-