Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ԵԶԲ. Հայաստանում տարեկան գնաճը 2015թ.–ի ընթացքում կտատանվի 2,5-5,5 տոկոսի սահմաններում

29.06.2015, 15:52
Դրամական գործոնների սահմանափակ ազդեցության և էներգապաշարների ու այլ ներկրման արտադրանքի գների նվազեցման համատեքստում տարեկան գնաճը 2015թ.–ի ընթացքում կտատանվի 2,5-5,5 տոկոսի սահմաններում, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծական վարչության հրապարակած «ԱՊՀ մակրոդիտարկման» մեջ։
ԵԶԲ. Հայաստանում տարեկան գնաճը 2015թ.–ի ընթացքում կտատանվի 2,5-5,5 տոկոսի սահմաններում
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Դրամական գործոնների սահմանափակ ազդեցության և էներգապաշարների ու այլ ներկրման արտադրանքի գների նվազեցման համատեքստում տարեկան գնաճը 2015թ.–ի ընթացքում կտատանվի 2,5-5,5 տոկոսի սահմաններում, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծական վարչության հրապարակած «ԱՊՀ մակրոդիտարկման» մեջ։

«Տնտեսությունում գնաճային սպասումների որոշակի նվազումը (2015թ.–ի մայիսին տարեկան կտրվածքով 5,1 տոկոս) վկայում է արժեզրկման գնաճային ազդեցության հնարավոր սպառման մասին»,– նշվում է հետազոտությունում։

Զեկույցի համաձայն, 2015թ.–ի մարտի վերջին գնաճն արագացել է մինչև 5,8 տոկոս, ինչը կապված է, մի կողմից, 2015թ.–ի վերջին արժեզրկման հետ, ինչպես նաև ցածր բազայի։

Միաժամանակ գնաճի վրա զսպող ազդեցություն են ունենում էներգակիրների գների անկումը, կոշտ դրամավարկային քաղաքականությունը, դրամային փողի զանգվածի սեղմումը և թույլ ներքին պահանջարկը։

Դրամավարկային քաղաքականության կոշտությունը դրսևորվել է ֆինանսական հատվածի համար տոկոսադրույքների բարձրացման և արտարժույթում պարտադիր պահեստավորման նորմատիվների միջոցով, ինչը և որոշել է տարեկան կտրվածքով մինչև 14,2 տոկոս բանկային վարկավորման դանդաղեցումը։ Արդյունքում չաշխատող վարկերի ավելացման ֆոնին (2015թ.–ի առաջին եռամսյակի տվյալներով` 8,3 տոկոս) շահութաբերության ցուցանիշները վատացել են (ROA–ն և ROE–ն կազմել են համապատասխանաբար 0,2 տոկոս և 1,7 տոկոս)։

ԵԶԲ–ը կանխատեսում է, որ 2015թ.–ին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի մինչև 0,8 տոկոս։ Պետբյուջեի համաձայն, 2015թ.–ին Հայաստանում պլանավորված է 4,1 տոկոս ՀՆԱ աճ, գնաճը նախատեսվում է 4 տոկոսի (±1,5%) մակարդակում։-0-