Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Հայաստանի հյուսիսում գտնվող Ստեփանավանի օդանավակայանը պլանավորվում է շահագործման հանձնել 2015 թ. փոխնախարար

25.05.2015, 20:29
Հայաստանի Լոռվա մարզի Ստեփանավանի օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2015 թ,  երկուշաբթի ասաց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, 2014 թ. պետբյուջեի կատարման խորհրդարանական լսումների ժամանակ։
Հայաստանի հյուսիսում գտնվող Ստեփանավանի օդանավակայանը պլանավորվում է շահագործման հանձնել 2015 թ. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /ԱՌԿԱ/. Հայաստանի Լոռվա մարզի Ստեփանավանի օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2015 թ,  երկուշաբթի ասաց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, 2014 թ. պետբյուջեի կատարման խորհրդարանական լսումների ժամանակ։

«Ստեփանավանում արդեն գործում է մի փոքր խումբ, որը զբաղվում է վերականգնողական աշխատանքներով, մենք հույս ունենք այս տարի վերագործարկել Ստեփանավանի օդանավակայանը», – ասաց Տերտերյանը։

Նրա խոսքերով` այժմ ռուսաստանյան գործընկերների հետ քննարկվում է խոշոր տարածաշրջանային հումանիտար կենտրոնի ստեղծման հարցը, որի համար կօգտագործվի օդանավակայանը։

«Մոտ ժամանակներս ծրագիրը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը», – ասաց Տերտերյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ ռուսական կողմը նույնպես հանդես է գալիս Ստեփանավանի և  Կապանի օդանավակայանների արագ գործարկման վերաբերյալ։

«Մենք պայմանավորվածություն ունենք այդ օդակայաններն ընդարձակել մեկ ծանր և մի քանի թեթև ինքնաթիռների համար։ Խոսքը քաղաքացիական և փրկարարական ավիացիայի մասին է»,–ընդգծեց Տերերյանը։

Այդ թվում, նա նշեց, որ օդակայանը շահագործման հանձնելը նախատեսվում է մինչև 2015 թ. վերջ, նրա վերագործարկումը կարող է տեղի ունենալ ավելի ուշ։

Մայիսի կեսերին Ռուսաստանի և Հայաստանի ԱԻՆ ղեկավարները ՀՀ տարածքում ուսումնա–փրկարարական կենտրոնի համատեղ բացման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին։ Նոր կենտրոնը հնարավորություն կընձեռի օպերատիվ արձագանքելու երկու պետությունների սահմանամերձ տարածքներում ԱԻ վրա, ինչպես նաև երրորդ երկրներում։  -0-